ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2023 թվականին հայտնի դարձավ, որ Երասխում կկառուցվի 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան։ Արտադրամասը տարեկան պետք է թողարկեր 180,000 տոննա արտադրանք։ Այս մասին գրել էր ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Այս գրառումից հետո արտաքին ազդակների շնորհիվ շատ բան փոխվեց․ նախ, սկսենք նրանից, որ գործարանի կառուցման վայրը փոխվեց. այն պետք է կառուցվեր Երասխում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցների միջամտութան պատճառով նույն թվականի տարեվերջի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։
Պաշտոնական հրապարակումներում, իհարկե, խոսվում է գեղեցիկ թվերի մասին․ «Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240)։ Գործարանը կունենա 200-250 մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով»,- ասված է նախագծի մեջ։

Հարկ է նշել, որ 2024 թվականի տարեսկզբին մետալուրգիական գործարանը Երասխից Արարատ տեղափոխելու համար կառավարությունը «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությանը ՀՀ կառավարությունը 3 միլիարդ 500 միլիոն դրամ բյուջետային վարկ հատկացրեց՝ տարեկան 8 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով, 4 տարի (սկսած 3-րդ տարվանից) մարման ժամկետով։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե Արարատի մարզի մետալուրգիական գործարանը շահագործող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն որքա՞ն հարկ է վճարել պետությանը առաջին եռամսյակում և ապրիլ-մայիս ամիսներին։ Այս ընկերության միջոցով որքա՞ն արտահանում է իրականացվել։

Փորձել էինք հնարավոր թվեր հայթհայթել՝ հասկանալու համար պետության և իշխանության ակնհայտ սիրելի ընկերությունը, որքանով է օգուտ տվել նույն այդ պետությանը։

ՀՀ ՊԵԿ-ից, ի պատասխան մեր հարցման, ասել էին․ ««Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության՝ 2025 թվականի 1-ին եռամսյակում վճարված հարկերի, վճարների և տուրքերի գումարը կազմել է 185.6 մլն դրամ (գրեթե 483 հազար ԱՄՆ դոլար), իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 204 մլն դրամ։ Միաժամանակ, ցուցանիշները հաշվարկվել են ՀՀ կառավարության՝ 06.07.2017 թականի N 783-ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ»,- ասվում է ՊԵԿ պատասխանում։

2-րդ հարցին ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնել էին, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության միջոցով իրականացված արտահանումների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է օրենքով պահպանվող գաղտնիք. ուստի այն ենթակա չէ հրապարակման։

Հիշեցնենք, որ ընկերությունը, պարբերաբար մեղադրում է լրատվամիջոցներին իրենց գործարքների ռիսկերը բացահայտելու համար, սակայն սեփական աշխատանքային թափանցիկություն չունի, որպեսզի հրապարակի, թե արդյոք արդարացրել են պետության սպասելիքները, թե, ինչպես ԱՆԻՖ-ի դեպքում, ձախողել և տապալել են սպասումները:

Մենք դեռ հետևողական կլինենք՝ հասկանալու, թե նախկինում խարդախության համար դատապարտված «Ջի Թի Բի»-ի հիմնական սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը իր հռչակած ծրագրերը որքանով է իրագործել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular