ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ria.ru–ն «Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱԵ-ի նկատմամբ հետապնդումները բացատրել են Փաշինյանի ռեժիմի խուճապով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայ առաքելական եկեղեցու և նրա համար պայքարող գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից հետապնդումները վկայում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի խուճապի մասին, ria.ru–ին տված հարցազրույցում ասել է գործարար և Ֆրանսիայի հայկական սփյուռքի անդամ Միշել Աբրահամյանը։

«Այս հետապնդումները (Սամվել Կարապետյանի և հոգևորականության) վկայում են այն մասին, որ Փաշինյանի ռեժիմը խուճապի մեջ է։ Փաշինյանը հայտնվել է դժվարին իրավիճակում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Աբրահամյանի խոսքով, Փաշինյանը իշխանության է եկել նախապատրաստված թավշյա հեղափոխության ալիքի վրա, որին աջակցել է Արևմուտքն իր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և բացարձակ ազատությունը, այսինքն՝ «այն ամբողջ ծանր հռետորաբանությունը, որը մենք գիտենք»։ Սակայն այդ ամենը ոչնչացվել է, և Փաշինյանն ինքը Արևմուտքի հետ դաշինքի ֆոնին հիմա դժվարին իրավիճակում է հայտնվել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով, նշել է գործարարը։ «Հիմա Փաշինյանը հակասության մեջ է հայ ժողովրդի հետ, ժողովուրդը նրան ասում է. «Բավական է, մենք այլևս ոչինչ չունենք տալու, ո՞ւր ենք գնում»։ Եվ հիմա նա հարձակվում է հայկական ինքնության հիմքի վրա, նրանց վրա, ովքեր հանդիսանում են այդ ինքնության պաշտպանության ամրոցը, այսինքն՝ Եկեղեցու վրա», հավելել է Աբրահամյանը։

Ինչպես նշել է նա, Կարապետյանը իսկական հայրենասեր է։ Բարերարի արժանիքների թվում, մասնավորապես, նշվում է Հայաստանում էներգամատակարարման վերականգնմանը ցուցաբերած օգնությունը։ Բացի այդ, Կարապետյանը հանդես է եկել Եկեղեցու աջակցության օգտին՝ լինելով նրա հավատարիմ հետևորդը։ «Իմ կարծիքով, Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից։ Հայաստանի համար միակ կենսունակ լուծումը վարչապետին փոխելն է... Չարիք է արվել, Փաշինյանը չափն անցել է։ Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, նրան կհասցնեն վերջնակետին», - կարծիք է հայտնել Աբրահամյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular