ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում։ Նախագծերով առաջարկվում է դրանցում բացահայտել գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը, այն է՝ սահմանել գործի քննության ուղենիշային ժամկետ՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ, ինչը կարող է ունենալ գործերի քննության ողջամիտ ժամկետների, ըստ այդմ՝ արդար դատաքննության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն:

Նշվածը կկանխի գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին և պարտականություններին առնչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը՝ ժամկետի երկարաձգման դեպքում երաշխավորելով նաև դրա հիմքերի մասին պատճառաբանված որոշում ստանալու իրավունքը: Մյուս կողմից նշվածը կարող է օժանդակ բնույթ կրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում, եթե չհիմնավորվեն երկարաձգումների օբյեկտիվ հիմքերը:

Առաջարկվում է դատարաններում սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետ՝ վեց ամիս: Դատարանները միայն պատճառաբանված որոշմամբ կարող են երկարաձգել այս ժամկետները՝ քաղաքացիական գործերով ոչ ավելի, քան երկու, իսկ վարչական գործերով՝ ոչ ավելի, քան երեք անգամ: Առաջարկվում է սահմանել գործերի քննության ուղենիշային ժամկետներ, իսկ դրանց երկարաձգումը թողնել դատավորի հայեցողությանը, որը սահմանափակված է օբյեկտիվ հանգամանքներով, որոնց առկայությամբ գործի քննության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ պատճառաբանությունները պետք է նշվեն որոշման մեջ: Գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին համապատասխան կարգավորում սահմանելը ոչ միայն կունենա «զսպիչ» դեր՝ դատավարությունը պաշտպանելով անհարկի, կամայական ձգձգումներից, այլև գործի քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու նպատակին զուգահեռ միտված կլինի նաև ապահովել գործերի համակողմանի քննությունը: Մասնավորապես, գործի քննության ու լուծման ժամկետը պահպանելու անհրաժեշտությունը չպետք է բացասական ազդեցություն ունենա արդարադատության որակի վրա: Այդ պատճառով՝ նկատի ունենալով գործերի փաստական տարբերություններն ու առանձնահատկությունները, դրանց բարդության աստիճանները, դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը՝ նախատեսվում է գործի քննության ժամկետը յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան վեց ամսով երկարաձգելու հնարավորություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular