ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամո Ունանյանը դարձել է Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած  WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։

Ունանյանը եզրափակչում հաղթել է իտալացի մրցակցին ու նվաճել Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Առաջիկայում Ունանյանը պատրաստվում է MMA մարզաձևում երկու մենամարտի, որից հետո կմասնակցի Ռիգայում կայանալիք WUKF վարկածով Եվրոպայի առաջնությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular