ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը

ՍՊՈՐՏ

Հունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի է ունենում Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:

Երեկ Ստավանգերում տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշար, որի հաղթողը իրավունք ստացավ ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը:

Այնուհետև այդ իրավունքն անցավ էր 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստին և այդպես շարունակ: 10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով:

Կայծակնային մրցաշարի արդյունքներ.

1.Կարլսեն Մագնուս – 7½/9

2. Նակամուրա Հիկարու – 5½/9

3. Արոնյան Լևոն – 5½/9

4. Վաշիե-Լագրավ Մաքսիմ – 5/9

5. Կրամնիկ Վլադիմիր – 4½/9

6. Կարյակին Սերգեյ – 4½/9

7. Անանդ Վիշվանաթան – 4/9

8. Սո Ուեսլի – 4/9

9. Կարուանա Ֆաբիանո – 3/9

10. Գիրի Անիշ– 1½/9

Այնուհետև մասնակիցները ընտրեցին մեկնարկային համարները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular