ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2007 թվականին Մյունխենի համաժողովում ունեցած ելույթը ժամանակին էր, բայց այն չլսվեց: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես դա ասացի ոչ թե որևէ մեկի հետ վիճելու կամ Ռուսաստանին նրանց հետ ինչ-որ կերպ հակադրելու համար. մենք պարզապես չենք կարող այլ կերպ ապրել։ Ռուսաստանը կամ կլինի անկախ և ինքնիշխան, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա։ Եվ սա էի ուզում փոխանցել մեր գործընկերներին՝ հույս ունենալով, որ նրանք կլսեն և ինչ-որ կերպ կփոխեն իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ», - ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։

Մասնավորապես, ըստ նրա, 1990-ական թվականներից ի վեր Ռուսաստանին խոստացել են ՆԱՏՕ-ն չընդլայնել դեպի արևելք: Սակայն, ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, արևմտյան երկրները «ստել են, խաբել՝ ձևացնելով, թե նման բան տեղի չի ունեցել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular