ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»

ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիան «կապույտ վառելիքն» օգտագործում է որպես Մերձավոր Արևելքը սեփական աշխարհառազմավարական տեսլականի ներքո վերաձևաչափելու գլխավոր գործիք, գրում է «Кавказарь» Telegram-ալիքը՝ «Рыбарь»-ի թեմատիկ նախագիծը։

Ինչպես ընդգծում է «Кавказарь»-ը, Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը վտանգում է կորցնել հետպատերազմյան Սիրիայում առանցքային դերակատարի կարգավիճակը։

Այսպես ռեսուրսը մեկնաբանել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի այցը Բաքու, որի շրջանակում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և Սիրիայի կառավարության միջև էներգետիկայի ոլորտում հուշագիր է ստորագրվել։

«Ի՞նչ է տեղի ունենում.

▪️Թուրքիան և Ադրբեջանն ուժեղացնում են ազդեցությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ դիվանագիտության միջոցով։

▪️Ադրբեջանը Թուրքիայի շահերի առաջնորդն է. SOCAR-ը հանդես է գալիս որպես թյուրքական ազդեցության վերազգային գործիք»,- ընդգծում է «Кавказарь»-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular