ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը թեթև վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում՝ Իսրայելի կողմից շենքի վրա հասցված ավիահարվածի ժամանակ, որտեղ տեղի էր ունենում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նիստը։

Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 16-ին, Թեհրանում, Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կից «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են շենքին՝ արձակելով վեց հրթիռ, որոնք ուղղված էին մուտքերի և ելքերի վրա՝ տարհանման ուղիները փակելու և օդային հոսքը խաթարելու համար։ Սակայն ներկա պաշտոնյաները կարողացել են դուրս գալ նախապես պատրաստված փախուստի ելքով։

Պեզեշկիանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տարհանման ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել։

Նշենք, որ լուրի պաշտոնական հաստատում դեռ չի եղել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular