ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, Ռուսաստանի Հայաստանի վրա ազդեցության և շատ ավելինի մասին Jnews.ge-ն զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

– Հայաստանն ու Վրաստանը փոխել են իրենց վեկտորները։ Վրաստանը փոխում է իր արևմտամետ վեկտորը, Հայաստանը` զարգացնում այն։ Այս իրավիճակում ինչպե՞ս կզարգանան նրանց հարաբերությունները։

– Նախ, չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան արմատական ​​է։ Չեմ կարծում, որ Վրաստանը վերջնականապես, անդառնալիորեն և, ամենակարևորը, արմատապես փոխել է իր վեկտորը, տարբեր նրբերանգներ են մնացել։ Առնվազն ֆորմալ առումով էլ Հայաստանը ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ է, Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագրային պարտավորությունները պահպանվում են, և Ռուսաստանի ռազմաբազան է գտնվում Հայաստանի տարածքում։ Վարչապետը նշել է, որ ռազմաբազան Հայաստանում կմնա մինչև 2044 թվականը: Վրաստանը դեռևս հայտարարում է, որ ինքը Եվրամիության անդամակցության թեկնածու է, բայց կասեցրել է բանակցությունների հեռանկարը մինչև 2028 թվականը: Առանց վիզայի ռեժիմը դեռևս պահպանվում է և այլն: Երկրորդ, և, թերևս, սա ավելի կարևոր է, Վրաստանն ու Հայաստանը միմյանց հետ ցուցաբերել են հարաբերությունների յուրահատուկ ձև: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում էին տարբեր ճամբարներում, ունեին տարբեր ռազմավարական դաշնակիցներ և վարում էին շատ տարբեր քաղաքականություն, Վրաստանը ձգտում էր անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, արմատապես խոսում էր հետխորհրդային տարածքի հետ հարաբերությունները խզելու մասին, խզել էր դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և, վերջիվերջո, պատերազմել (2008թվականին), և չնայած դրան, Հայաստանն ու Վրաստանը պահպանել են պատշաճ, բարենպաստ հարաբերություններ այս ամբողջ ընթացքում: Եվ, ինձ թվում է, նրանք կշարունակեն դա անել, քանի որ դա պատահականության կամ նույնիսկ մշակութային մտերմության հարց չէ: Փաստն այն է, որ այդ հարաբերությունների խզումը ներկայիս իրավիճակում, այն միջավայրում, որում ապրում են Հայաստանն ու Վրաստանը, չափազանց մեծ ռիսկային է: Հետևաբար, Վրաստանի ցանկացած կառավարության օրոք սկսած Գամսախուրդիայից մինչև մեր օրերը, և Հայաստանի տարբեր առաջնորդների օրոք սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան, պահպանվել են և կպահպանվեն, վստահ եմ։

– Կարո՞ղ է արդյոք Հայաստանը նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչին ձգտում են երկրի ներկայիս իշխանությունները, և որին հասնելը հեշտ չէ։

– Ռուսաստանը ազդում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և շատ այլ երկրների վրա շատ պարզ պատճառով, նա հազարավոր թելերով կապված է հետխորհրդային երկրների հետ։ Ռուսաստանը բնակչությամբ 50 անգամ է մեծ Հայաստանից, իսկ տարածքով 600 անգամ։ Ես նույնիսկ չեմ խոսի տնտեսական ներուժի, ռազմական ներուժի և այլնի մասին՝ պարզ է, թե ինչ տարբերություն կա։ Աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը բնակվում է Ռուսաստանում։ Հայկական արտահանման զգալի մասն անցնում է Ռուսաստանի միջով և դեպի Ռուսաստան։ Հնարավո՞ր է Վերին Լարսը փոխարինել ինչ-որ բանով, ստեղծել ինչ-որ այլ Վերին Լարս, որը չի տանում դեպի Ռուսաստան: Ակնհայտորեն՝ ոչ: Հետևաբար, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների, այդ թվում Հայաստանի վրա կմնա: Մեկ այլ բան էլ այն է, որ դա այլևս չի կառուցվում անվտանգության ոլորտում: Անվտանգության ոլորտում Հայաստանը համագործակցում է այլ խաղացողների՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլնի հետ: Պարզապես անհնար է պատկերացնել այն, որ Ռուսաստանը կվերանա և որևէ ազդեցություն չի ունենա:

- Ձեր կարծիքով, սկսված իրանա-իսրայելական հակամարտությունը կազդի՞ Հայաստանի վրա: Եվ ինչպե՞ս:

- Կարծում եմ` կազդի: Ես իրանագետ չեմ, ինձ համար դժվար է ասել՝ ինչ և ինչպես, բայց արդեն այսօր, նախ, մենք տեսնում ենք մարդկանց հոսք, որոնք Իրանից մեկնում են Հայաստան` փախչելով պատերազմից: Երկրորդ, կա Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը, որ Իրանում գտնվող ռուսներին ընդունում են Հայաստանի տարածքում, ապա տեղափոխում Ռուսաստան: Ի՞նչ կլինի հետո, կլինի՞ փակում, պարզ է, որ հիմա առևտրի ժամանակը չէ: Հավանական չէ, որ իրանական բեռնատարները շարունակեն գնալ նույն ինտենսիվությամբ, ինչ նախկինում: Եվ, հետո, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հակամարտության հետագա ընթացքը։

- Փաշինյանի այցը Թուրքիա, նրա փորձերը բարելավելու հարաբերությունները, շատերը դեմ են արտահայտվում դրան, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ 

- Միայնակ անհնար է տանգո պարել, երկուսով են պարում, զուգընկեր է պետք։ Ադրբեջան-հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ոչ թե այն է, որ հայերը չեն ձգտում կարգավորման, այլ այն, որ դա պատասխան չի ստանում։ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նա մոտիվացիա չունի շարժվելու դեպի խաղաղության համաձայնագիր։ Նա իրեն ուժեղ է զգում պատերազմից հետո և այլն։ Հետևաբար, այստեղ խնդիրն այն է, որ երկու կողմերում էլ պետք է ցանկություն ունենան։ Իսկ եթե երկու կողմերում էլ նույն ցանկություն չկա, ապա կարելի է անվերջ խոսել հայկական կողմի մտադրությունների մասին, և դա ոչնչի չի հանգեցնի։ Սա տեղի է ունենում արդեն երկար տարիներ։ Թուրքիան այն երկիրն է, որը միանշանակ աջակցել է Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աջակցել է ոչ միայն հայտարարություններով, այլև նյութապես՝ զենքով և մարզումներով, և, շատ հավանական է, գործողության պլանավորմամբ։ Կարծում եմ, որ հարաբերություններ չեն կարող հաստատվել, քանի որ Թուրքիան հստակ հայտարարում է արել առ այն, որ պետք է անել այն ինչ Ալիևն է ասում, և ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտ է, նրանք չեն բացատրում, թե ի՞նչ է նշանակում «լավ լինել», բայց Թուրքիայի և Ադրբեջանի միջև հստակ կապը հանգեցնում է նրան, որ մեր քաղաքական դաշտում, եթե նայեք Երևանից, իրավիճակը վաղուց այլ է: Այնպես չէ, որ աջ կողմում Բաքուն է, ձախ կողմում Անկարան, մենք ունենք երկու Բաքու, թուրքական կողմից մեր դեմ ներկայացված պնդումները ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի պնդումներն են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular