ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի Լաթաքիա նահանգում անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ։

«Գանձասարը» հայտնում է, որ կրակը մոտեցել է հայաբնակ Քեսաբի գյուղերից մեկին՝ Տիվզաղաճին։

Տեղի բնակիչներն արդեն 2 օր աշխատանքներ են իրականացնում՝ հրդեհի տարածումը կանխելու համար, որը դժվարանում է ուժեղ քամիների պատճառով։

Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսարանից էլ հայտնում են, որ Արամ Ա-ն ուշադրության կենտրոնում է պահում կատարվող աշխատանքներն ու մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի պատասխանատուների հետ։

Հավելենք՝  հրդեհներն արդեն լուրջ վնաս են հասցրել Լաթաքիայի անտառներին, գյուղատնտեսական հողերին և պտղատու այգիներին։ Քաղաքացիական պաշտպանության խմբերը տարհանել են բազմաթիվ ընտանիքների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular