ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 7 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Ներկայացնենք՝ ով էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։ 2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին ՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար. հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն.

1. 2018 թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2. 2018 թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
3. 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
4. 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
5. 2021թ. հունիսի 20-ին ՔՊ ցուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, ապա օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Արշակյանը նաև աշխույժ ակտիվիստի գործունեություն է ծավալել և կենսագրությունում առանձնացրել է այդ կետերը. 2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա միջանցքում հրեց ընդդիմադիր պատգամավորի հղիության 7-րդ ամսում գտնվող օգնականին։

Համաձայն Հակոբ Արշակյանի՝ 2025 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ 2017 թվականին Արշակյանը Դավթաշեն վարչական շրջանում տուն է գնել, ապա 2023 թվականին ձեռք է բերել «դաչա» այգետնակ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որն արժեցել էր 12 մլն 675 հազար դրամ։ Արշակյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 756 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար, 2,5 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 302 հազար դրամ, որից 14 մլն 218 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 78 հազար 750 դրամը աշխատանքի վարձատրություն է ԵՊՀ-ից։ ԱԺ փոխխոսնակի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 60 մլն 528 հազար դրամ, որի մեջ ներառված է բնակարանի և այգետնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Հենց այս հիփոթեքների համար Արշակյանը, որպես եկամուտ, ֆինանսների նախարարությունից ստացել է 4 մլն դրամ գումար որպես եկամտահարկի վերադարձ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular