ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի՝ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ոչ պաշտոնական Երևանը, ոչ Բաքուն որևէ կոնկրետ համաձայնության մասին չեն հաղորդում: Կողմերը միայն նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել, իսկ որևէ փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվել։ Այդուհանդերձ, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե հանդիպմանը քննարկել են, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կարծես չի հերքվում ՀՀ իշխանությունների կողմից։

Փաշինյանական իշխանությունը փորձում է հանդիպումը որպես հաջողված ներկայացնել։ Ըստ ԱԳՆ-ի, «այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»: Մինչդեռ թե՛ հանդիպման արձագանքները, թե՛ դրանից հետո Երևանից հնչող կիսաձայն շշուկները վկայում են Փաշինյանի հերթական ձախողման մասին։

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Դրանից հետո բարձրացած աղմուկին ԱԳՆ-ն փորձեց արձագանքել, թե արտապատվիրակման մեջ որևէ վատ բան չկա։ Բայց փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները գրեթե բառացի համաձայնություն են տվել միջանցքի բացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը դրան «Զանգեզուրի միջանցք» կասի, Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց հարցի էությունը չի փոխվում, ՀՀ ինքնիշխանությունը զգալիորեն նվազելու է։

Տարօրինակն այս ամենում ԱՄՆ արձագանքն էր։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը նախ նշել է, թե Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին։ Միևնույն ժամանակ, Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ Երևանին ու Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին հրապարակումները: «Մամուլի հրապարակումների վերաբերյալ տեղեկություն չունենք հաղորդելու», -հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:

Անցած շաբաթասկզբին «Քարնեգի» հիմնադրամը, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել: Խոսքը ճանապարհի կառավարումն օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Թերևս, հենց այս դետալներում է թաքնված գլխավոր վտանգը, որը փորձում են ոչ այնքան խնամքով թաքցնել ՀՀ քաղաքացիներից։

Արևիկ Աբելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular