ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ամենաթանկ վիսկի

ՖՈՏՈ

Աշխարհի ամենաթանկ ալկոհոլի վարկանիշն անընդհատ փոխվում է, քանի որ նման ըմպելիքների արտադրողները ստեղծում են ավելի թանկ տարբերակներ՝ ըստ երևույթին հուսալով հայտնի դառնալ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Ներկայումս այդ հարցում  առաջին տեղը պատկանում է անգլիացիներին, ովքեր ստեղծել են անհասկանալի թանկարժեք վիսկի, որը կոչվում է Isabella's Islay։ Դրա մեկ շշի արժեքը ներկայումս կազմում է 6,2 մլն դոլար։ Ինչո՞վ է պայմանավորված նման գինը, ինչի՞ց է պատրաստված այդ խմիչքը, և ինչ-որ մեկը պատրա՞ստ է այդքան գումար վճարել դա համտեսելու համար։ Իրականում այդ վիսկու գինը հիմնականում պայմանավորված է շշի ինքնարժեքով։

Այս հրաշքի ստեղծողը՝ Luxury Beverage ընկերությունը, հայտնի է դարձել մի քանի տարի առաջ թողարկելով Ruwa-ն՝ աշխարհի ամենաթանկ ոչ ալկոհոլային ըմպելիքը: Այդ բացառիկ արտադրանքի մեկ շիշն արժե մոտ 5,5 միլիոն դոլար: Հիմա էլ նրանք մշակել են Isabella's Islay-ը` բարձրորակ, լավ հնեցված վիսկի, որը պատրաստված է ավանդական տեխնոլոգիայով: Այսինքն գնորդը համտեսի ժամանակ առանձնահատուկ հաճույք չի զգա՝ դա պարզապես բարձրորակ վիսկի է։ Բայց ի՜նչ տարա ունի։ Նախատեսված շշերը հասանելի են երկու տարբերակով, և յուրաքանչյուր շիշը կարող է փոքր-ինչ փոփոխվել հաճախորդի ցանկությամբ: Առաջին և ամենաթանկ տարբերակը Isabella Original-ն է։ Դրանք այն շշերն են, որոնք ներկայումս վաճառվում են յուրաքանչյուրը 6,2 միլիոնով։ Դա բյուրեղապակյա շիշ է, որը զարդարված է ավելի քան 8 հազար սպիտակ ադամանդներով և մոտ 300 ռուբիններով՝ կնքված սպիտակ ոսկուց խցաններով։ Արդյունքում յուրաքանչյուր շիշ ձեռքով ստեղծված իսկական ոսկերչական արվեստի գործ է։ Երկրորդ՝ ավելի «դեմոկրատական» տարբերակը, Isabella Special Edition-ն է, որն արժե «ընդամենը» 740 հազար դոլար։ Այդ շիշը պատրաստված է բյուրեղյապակուց և սպիտակ ոսկուց, ունի ադամանդներ, որոնք օգտագործվում են տառերը զարդարելու համար: Ի դեպ, Isabella's Islay–ի շիշը կարելի է օգտագործել մեկից ավելի անգամ, ուստի կարելի է ասել, որ գնորդն ավելի շուտ օրիգինալ սպասք է գնում, քան բուն խմիչք։

Իսկ մինչ Isabella's Islay-ի շուկա դուրս գալը, աշխարհի ամենաթանկ վիսկին 1906 թվականին Aisla T'Orten-ի կողմից ստեղծված ըմպելիքն էր: Այն արժեր 1,4 միլիոն դոլար և պահվում էր շոտլանդական մեկ ընտանիքում ավելի քան մեկ դար մինչև 2010 թվականը, երբ վաճառվեց Master of Malt ընկերությանը: Այս դեպքում վիսկու գինը պայմանավորված էր ոչ թե շշով, այլ պարունակությամբ:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular