ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանն իր անվտանգությունը հանձնում է Անկարային. ո՞վ կլինի Զանգեզուրի համար պայքարում գլխավոր պարտվողը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական Ասիայի երկրների, Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի մասնակցությամբ Ղարաբաղում Թուրքիայի կողմից կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովը դարձել է նշանակալի քաղաքական իրադարձություն: Ռուսաստանը չէր հրավիրվել այդ հանդիպմանը, ինչը կարելի է դիտարկել որպես Անկարայի և Բաքվի տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ցանկության հստակ ակնարկ։

«Ռուսաստանի բացառումը Զանգեզուրի միջանցքի քննարկումից ոչ միայն արարողակարգային քայլ է, այլ նաև տարածաշրջանային ճարտարապետությունը վերաձևակերպելու ռազմավարության մաս, որտեղ Մոսկվան չի տեղավորվում հիմնական խաղացողների ծրագրերում», - vfokuse.mail.ru-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։

Վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանի դիրքորոշմանը, որը, ըստ Սեմիբրատովի, ռիսկի է դիմում դառնալ այդ խաղի գլխավոր պարտվողը։ «Երևանը, զիջելով րոպեական քաղաքական հույզերին, իրեն դնում է խոցելի դիրքում։ Դա հիշեցնում է այն ասացվածքը, որ «երեխան չնայած իր ականջներն է սառեցնում, բայց գլխարկ չի դնում մորը չարացնելու համար»։ Հայաստանն առանց հուսալի այլընտրանքի մերժելով ռուսական ազդեցությունը խաթարում է իր սեփական անվտանգությունը, - մեկնաբանել է փորձագետը,այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կոշտ դիրքորոշում ունեն հայկական պետականության նկատմամբ, նման ընտրությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների»։

Սեմիբրատովը կարծում է, որ արևմտյան կառույցների, ինչպիսիք են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, դերը Զանգեզուրի հարցում սահմանափակ է։ «Արևմուտքի ներգրավվածությունը ձեռնտու չէ Թուրքիայի համար հաշվի առնելով արևմտյան շատ երկրների հայամետ տրամադրությունները և ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբին։ Անկարան և Բաքուն, ունենալով ավելի ուժեղ դիրքեր Երևանի հետ եռանկյունում, դժվար թե այնպիսի զիջումների գնան, որոնք կներառեն արևմտյան միջնորդներ», - բացատրել է փորձագետը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից բոնուսներ ստանալու նպատակով ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հավանականությունը դեռևս փոքր է, բայց եթե դա լինի, ապա «կարող է հանգեցնել արմատական քայլերի, այդ թվում Գյումրուց ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջի»։ «Նմանատիպ սցենարը, ինչպես եղավ 2006-2007 թվականներին Վրաստանից ռուսական բազաների դուրս բերման դեպքում, լուրջ հարված կլինի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար։ Սակայն, օրինակ, ռուսական ռազմական ներկայությունը Ֆրանսիայով փոխարինելն անիրատեսական է, իսկ «անվտանգության հովանոցի» բացակայությունն ուղղակի սպառնալիք հայկական պետականության համար», - եզրափակել է Սեմիբրատովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular