ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3 մլն. ԱՄՆ դոլարի չափով (ևս 3 մլն. ԱՄՆ դոլարի չափով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ) դրամաշնորհային համաձայնագրի կատարման արդյունքում կապահովվի Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը,  դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով, ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և  կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների համար, այլ արդյունքներ, որոնք կնպաստեն աղետների կանխարգելման և  կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Միաժամանակ Համաձայնագրով ՀՀ կառավարությանը վերապահված պարտավորությունների կատարման նպատակով 22.08.2024թ․–ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1336-Ն որոշումը, որով 19,800.0 հազար դրամ է հատկացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ ապահովելու Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորումը:

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գրել էր, որ տարիներ առաջ 2021 թվականին Արմավիրի մարզի #հրատապ_խնդիրների լուծման ծրագրով նորոգվել էր #Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տանիքը:

«Ծրագիրն ընդգրկել է կրթօջախի ճաշարանի 150 քմ և տարրական դասարանների միջանցքի 160 քմ մակերեսը: Իրականացվել է նաև տանիքի մանսակի նորոգում՝ 90 քմ մակերեսով»,- գրել էր նա։

Էմմա Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular