ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծարարության դեմ պայքար՞. Վրաստանն ավելի ու ավելի է դանդաղեցնում հայկական կոնյակի մատակարարումը Բելառուս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա ապրիլի վերջից Վրաստանի մաքսային մարմինները կտրուկ ավելացրել են Հայաստանից Բելառուս և Ռուսաստան տեղափոխվող ալկոհոլային խմիչքների ստուգումների քանակը։ Արդյունքում, ինչպես նշել է STA Logistic ընկերությունը officelife.media-ի հետ զրույցում, Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման ժամանակը զգալիորեն ավելացել է։

Վրաստան մուտք գործելիս մաքսային մարմինները կոնյակով բեռնատարներն ուղարկում են Թբիլիսիում գտնվող կենտրոնական մաքսային կետ՝ խորը ստուգման։ Նմուշառման, ստուգման և համապատասխան մարմնի եզրակացության գործընթացը կարող է տևել առնվազն մեկ ամիս։ Ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես RBC-ն, գրել է Վրաստանում հայկական կոնյակով բեռնատարների տասնյակների կուտակման մասին, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Որոշ բեռնատարներ արդեն մեկուկես ամիս է, ինչ կանգնած են։

STA Logistic-ի ներկայացուցչի խոսքով առաջին ամսվա ընթացքում նման ստուգումների ենթարկվել են միայն որոշ հայ արտադրողների արտադրանքը։ Սակայն վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Հայաստանից թունդ ալկոհոլային խմիչքներով բեռնատարների մեծ մասն է կալանավորվել անկախ արտադրողից։

Վրացական կողմը ստուգումների ավելացումը բացատրում է նրանով, որ ցանկանում է կանխել հայտնի հայ արտադրողների ալկոհոլի անվան տակ կեղծ ապրանքների տեղափոխումը Վրաստանով։ Ոչ պաշտոնական տարբերակի համաձայն պատճառը կարող է լինել վրաց և հայ արտադրողների միջև ռուսական շուկայի համար առևտրային պատերազմը։

Ինչպես նշում է STA Logistic-ը, նման ուշացումներով հայկական ալկոհոլի մատակարարման տարանցիկ ժամանակը մեծանում է առնվազն չորս շաբաթով։ Բացի դա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ստուգումից հետո վրացական կողմը բեռնատարները վերադարձնում է Հայաստան։

Այս իրավիճակում, ինչպես նաև եթե հաշվի առնենք սեզոնային ապրանքների, օրինակ ծիրանի արտահանման սկիզբը, ապրանքների տեղափոխման սակագները երկու-երեք անգամ աճել են։ «Եվ դա վերջնական սահմանը չէ», - ընդգծել է ընկերությունը։

STA Logistic-ի ներկայացուցչի խոսքով բելառուսական փոխադրողների կողմից Վրաստանի հարկային ծառայությանը կամ ֆինանսների նախարարությանը դիմելը ոչնչի չի հանգեցնում։ Արժե կապ հաստատել մաքսային մարմնի հետ, որը պատվիրել է ստուգումների կազմակերպումը։ Մեծ հավանականություն կա, որ նա էլ նման տեղեկատվություն չի տրամադրի փոխադրողներին, բայց կկարողանա այն փոխանցել արտադրողին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular