ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ էր ԱԺ հրմշտոցի կիզակետում հայտնված Արեն Մկրտչյանը մինչեւ հեղափոխական պատգամավոր դառնալը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին լրագրող, սցենարիստ Արեն Մկրտչյանը, ով այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, «մերժված նախկինների» վարքով է աչքի ընկնում:

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծի եւ հրմշտոցի կիզակետում նա ամենաակտիվ ծեծողներից էր, ով հարվածներ էր հասցնում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Հիշենք, թե ով էր Արեն Մկրտչյանը մինչեւ հեղափոխական պատգամավոր դառնալը։

Երբեւէ փայլուն կենսագրություն չունեցող Մկրտչյանը 2018 թվականին դարձավ ՀՀ վարչապետի օգնական։ 2011-2016 թվականներին նա եղել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինների խմբագիր։

2016-2018 թվականներին եղել է քաղաքական-հրապարակախոսական «SOS», իսկ 2017-2018 թվականներին՝ քաղաքական-երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ։ 2019-ից մինչեւ օրս ԱԺ պատգամավոր է:

Ինչպես բոլոր ՔՊ-ականները, Մկրտչյանը եւս գույքային առաջխաղացում է ունեցել այս տարիների ընթացքում։

Թեպետ հայտարարագրի՝ անշարժ գույքի վերաբերյալ բաժնում պատգամավորը ոչինչ չի հայտարարագրել, այնուամենայնիվ «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնի համաձայն՝ նրա բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 24 մլն 54 հազար դրամ։

Ամենապասիվ պատգամավորներից մեկը (Արեն Մկրտչյան), որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված Mazda մակնիշի մեքենա։
Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 468 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն 300 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 670 հազար դրամ, որից 10 մլն 430 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 2 մլն 239 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ հարկային ծառայությունից։

Մկրտչյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 129 հազար դրամ։ Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը կազմել է 3 մլն 630 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular