ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիների զարգացումների համատեքստում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն մտահոգիչ միտումը, որ երկրում ժողովրդավարության հաստատման հույսերն ու ակնկալիքներն իրենց տեղը զիջում են քաղաքական համակարգի կոռոզիայի և ժողովրդավարական ինստիտուտների նպատակային ապամոնտաժման վտանգավոր գործընթացին։ Եթե 2018 թվականին մեծ ոգևորություն էր տիրում, որի շրջանակներում հույսեր էին առաջացել, թե Հայաստանն ընթանալու է ժողովրդավարական ուղիով, ապա ժամանակի ընթացքում այդ ոգևորությունը շատ արագ փոխվեց հիասթափության։ Փաշինյանն իր պաշտոնավորման հենց սկզբից սկսեց ոտնահարել ժողովրդավարական ամենակարևոր սկզբունքները։ Նրա հրահանգով ու կոչով 2018 թվականի հոկտեմբերին շրջափակման ենթարկվեց Ազգային ժողովի շենքը՝ այն պայմաններում, երբ օրենսդիր մարմինը իշխանության լիովին անկախ ճյուղ է, իսկ նրա վրա ճնշումը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում։ Դատական իշխանության ճյուղը ևս անմասն չմնաց ճնշումներից։ Փաշինյանի անմիջական հորդորով արգելափակվեցին դատարանների մուտքերը։ Բայց դա բավարար չէր, իշխանությունները նախաձեռնեցին կոնկետ ճնշումներ դատական իշխանությունը ներկայացնող անձանց նկատմամբ։ Հետապնդումներ սկսվեցին անկախ որոշումներ կայացնող դատավորների նկատմամբ, որոնք չէին առաջնորդվում գործադիրից եկող հրահանգներով։ Հատկապես լուրջ էր ՍԴ դատավորների կազմը փոխելու գործընթացը, որի շրջանակներում իշխանություններն անմասն չմնացին նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացից։

Եթե իր իշխանության գալու առաջին օրերին Փաշինյանը խոսում էր ստեղծված սուպերվարչապետական համակարգը վերացնելու, կառավարման մեխանիզմը հավասարակշռելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին, ապա իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն մոռացավ այս մասին, այլև սկսեց նոր լծակներով օժտել գործադիր իշխանությանը, ավելի ստույգ՝ վարչապետին։

Եվ այս ամբողջ գործընթացը ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով։ Այն պարագայում, երբ երկրի ներսում քրեական ենթամշակույթը և հանցավոր միջավայրը նահանջելու միտումներ ցույց չեն տալիս, իսկ հանցագործությունների թիվն անընդհատ աճում է, իրավապահ մարմինների ուշքն ու միտքը ընդդիմադիրների դեմ «պայքարելն» է։ Այլ կերպ ասած՝ իրավապահ համակարգն, իր բուն գործառույթները թողած, դարձել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների գործիք։ Ճնշումները հատկապես ինտենսիվ բնույթ են ստանում նախընտրական և հետընտրական գործընթացների ժամանակ։ Եվ ականատես ենք լինում, որ այն գործիչները, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը ու կարևոր հայտ են ներկայացնում քաղաքականության մեջ, իսկույն հայտնվում են հետապնդումների թիրախում։ Իսկ գործերը, որոնք կարվում են, որպեսզի այդ մարդկանց հեղինակազրկեն, փակի տակ պահեն, մեկուսացնեն ու լռեցնեն, որպես կանոն, ի վերջո քանդվում են։

Օրվա իշխանություններն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ թքած ունեն ինչպես օրենքների, այնպես էլ Սահմանադրության վրա։ Նրանք պետությունը դարձրել են իրենց «դուքյանը». ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են՝ առանց մտածելու հետագա հետևանքների մասին։

Կարճ ասած՝ անցում ենք կատարում միահեծան իշխանության, որը ճանապարհ է բացում բռնապետության հաստատման համար։ Բայց այսօրվա իշխող խմբակը չունի ո՛չ թափ, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ բավարար խելք նույնիսկ բռնապետություն հաստատելու համար։ Ավելի շատ գործ ունենք փողոցային, խուլիգանական մակարդակի կառավարման հետ։ Դրա համար էլ Հայաստանում քաղաքականությունն իջեցվել է փողոցային աստիճանի, երբ գռեհկաբանությունը և կենցաղային մակարդակի, պրիմիտիվ երևույթները դարձել են ներքին քաղաքականության ոչ միայն անբաժանելի մասը, այլև շարժիչ ուժը։

Իշխանության այս մոդելը երկարաժամկետ կտրվածքով բերում է ոչ միայն ժողովրդավարության կազմաքանդման, այլ նաև պետական ինստիտուտների լեգիտիմության կորստի, քաղաքական ցնցումների խորացման և սոցիալական բևեռացման վտանգի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular