ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական, դիվանագիտական, մաքսային, հարկային, փրկարար, զինվորական (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինծառայության), ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, արտաքին հետախուզության ծառայությունում, քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարման, դատական կարգադրիչների, էկոպարեկային ծառայությունները:

Պետության կարևորագույն գործառույթներից է ազգային անվտանգության ապահովումը, և համաձայն Սահմանադրության 14րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող ժամկետային զինվորական ծառայությունը կազմում է զինված ուժերի հիմքը: Ինչպես բխում է օրենքի կարգավորումներից, զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը չի համարվում հանրային ծառայություն, և հետևաբար այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես հանրային ծառայության ստաժ։ Հանրային ծառայության ստաժի տրամաբանությունը հիմնված է պետության համար կատարված աշխատանքի համարժեք գնահատման վրա: Ստացվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը, լինելով պետության համար առանցքային նշանակություն ունեցող, մնում է համարժեք չգնահատված և չարժևորված:

Միաժամանակ, նշված հարցը զորակոչի միջոցով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովման տեսակետից առաջացնում է անհավասար իրավիճակ: Մասնավորապես, այն դեպքերում, երբ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելուց հետո ցանկանում է անցնել պետական համակարգում աշխատանքի, բախվում է խոչընդոտների, քանի որ իր ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվել որպես հանրային ծառայության ստաժ: Այսինքն, այն դեպքերում, երբ անձը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով չի անցել զինվորական ծառայություն, հայտնվում է առավել նպաստավոր վիճակում, քան զինվորական ծառայություն անցած անձը, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում վերջինիս համար:

«Պատիվ ունեմ» ծրագրի միջոցով ծառայության անցած քաղաքացիների զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ, քանի որ վերջիններս անցնում են կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայություն։ Հաշվի առնելով այն, որ ինչպես «Պատիվ ունեմ» ծրագրով, այնպես էլ զորակոչի միջոցով իրականացվող ծառայությունը ենթադրում է պետության նկատմամբ սահմանադրական պարտականության կատարում, տրամաբանական է, որ պետությունը պետք է հավասարապես գնահատի այդ ծառայությունները։

Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը սահմանել ոչ թե հանրային ծառայություն, այլ նշված ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular