ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նախօրեին արեց մի արտահայտություն, որը, կարծում ենք, «թևավոր խոսք» դառնալու «հեռանկար» ունի. «Այսօր Հայաստանում ավելի մեծ պատիվ է՝ ճաղերից այն կողմ լինել...»: Ավելի դիպուկ բնորոշում այսօրվա վիճակին, երևի, դժվար է տալ:

Ինչո՞ւ:

Տեսեք՝ ովքե՞ր են ձերբակալվում, կալանավորվում, դատվում, իշխանությունների թիրախում հայտնվում: Եվ ինչո՞ւ միայն այսօր, հենց 2018-ից սկսած: Խոսքը, հասկանալի է, քաղաքական դաշտի մասին է: Հետապնդումների թիրախ են դառնում, կալանավորվում ու դատվում են նրանք, այնպիսի մարդիկ, ովքեր իրենց մեջ ազգայինն են կրում: Նրանք, ովքեր հայրենիքի, պետության զգացողությունն ունեն: Նրանք, ովքեր Արցախի կողքին են, ովքեր Արցախի հաղթանակն են կերտել: Նրանք, ովքեր Արցախում ներդրում են արել, ովքեր Եկեղեցու կողքին են: Նրանք են հալածվում, ովքեր Եկեղեցին են հենց: Նրանք, ովքեր դեմ են թուրքական և ադրբեջանական օրակարգերին: Նրանք, ովքեր խանգարում են, որ փաշինյանական իշխանություններն իրականացնեն թուրքադրբեջանական ծրագրերը; Նրանք, ովքեր ընդդիմանում են, ովքեր չեն հանդուրժում, ովքեր ոչ մի պարագայում իրենց խիղճը, պատիվն ու անունը առուծախի առարկա չեն դարձնում:

Բնականաբար, մարդկային այդ տեսակը լինելը, այդ կարգի մարդ լինելն, ինքնին, պատվաբեր է: Ու, բնականաբար, ստացվում է՝ պատվաբեր է ճաղերի ետևում հայտնվելը: Հավելենք՝ նաև իշխանությունների կողմից հալածվելը, թիրախավորվելը...

Իսկ, ընդհանուր առմամբ, մեծ հաշվով, այսօր Հայաստանը, Հայաստանի կամքն է ճաղերի ետևում, հայրենիքի ինքնիշխանությունն ու ազատությունն է բանտված:

Մյուս կողմից՝ որքան էլ պատվաբեր լինի այս ռեժիմի օրոք կալանավորվելը, քաղաքական հետապնդումների ենթարկվելը, դա փոքր մխիթարանք է: Այն առումով, որ գործնականում կարևոր է, որպեսզի անելիք ունեցողներից քչերը լինեն անազատության մեջ: Դե, հնարավոր էլ չէ ազգի գերակշիռ մեծամասնությանը բանտեր ուղարկել, այդքան տեղ հազիվ թե բանտերում լինի: Այո, այս իշխանությունների օրոք գուցե պատիվ է բանտարկվելը, հետապնդվելը, թիրախավորվելը: Նաև այն պատճառով, որ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը գրեթե ամբողջությամբ պարզապես «կարված» են, սարքովի, այսինքն՝ իրավապահ համակարգը կիրառվում է որպես քաղաքական գործիք: Բայց ոչ պակաս կարևոր է միավորվելը, որպեսզի, մեծ հաշվով, Հայաստանը դուրս գա պատանդի ու գերվածի այս վիճակից: Մի խոսքով՝ բանտից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular