ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն առաջ է մղում Հայաստանով միջանցքի գործարքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թրամփի վարչակազմը շրջանառության մեջ է դրել առաջարկ լուծելու Հայաստանի հարավային Սյունիքի մարզով տրանսպորտային կապի շուրջ առաջացած փակուղին, առաջարկվում է ԱՄՆ–ին որպես առևտրային օպերատոր և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պահանջվող այդ երթուղու չեզոք երաշխավոր, հղում անելով բանակցություններին ծանոթ դիվանագիտական աղբյուրներին իր վերլուծությունում գրել է Օլեսյա Վարդանյանը Կարնեգի հիմնադրամից, գրում է newsstreet.ru–ն։

Ծրագրի համաձայն, որը հիմնված է ԵՄ-ի ավելի վաղ արված առաջարկի վրա, ԱՄՆ լոգիստիկ ընկերությունը պատասխանատու կլինի երթուղով բեռների տարանցման կառավարման և մոնիթորինգի, ինչպես նաև բոլոր կողմերի հետ տվյալների փոխանակման համար։

Աղբյուրները նշել են, որ այդ գաղափարը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպի վրա և նախատեսված է բավարարելու Բաքվի երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ստանալու պահանջը միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ։
Ադրբեջանը պնդում է Նախիջևանի իր էքսկլավի հետ միջազգայնորեն երաշխավորված կապի վրա, բայց հրաժարվում է ներդրումներ կատարել Սյունիքի ենթակառուցվածքներում առանց երրորդ կողմի երաշխիքների։ Թուրքիան աջակցում է Բաքվի դիրքորոշմանը, իսկ Հայաստանը ցանկանում է պահպանել մաքսային և անվտանգության նկատմամբ իր լիակատար վերահսկողությունը։ Վարդանյանը նշել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը կասկածանքով են վերաբերվում Հայաստանի քաղաքական հանձնառության երկարաժամկետ հավաստիությանը, հատկապես երկրի հնարավոր իշխանափոխության լույսի ներքո։

Ամերիկյան մոդելը ենթադրում է, որ ամերիկյան բիզնես շահերը կգործեն որպես կայունացնող ուժ այնպես, ինչպես վերջերս Ուկրաինայում կնքված հազվագյուտ հանքանյութերի գործարքում։  Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Վարդանյանին ասել է, որ ըստ տեղեկությունների այդ ծրագիրը կարող է նույնիսկ հանգեցնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանալուն։ Չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել, բայց Վաշինգտոնը, ըստ տեղեկությունների, կշռադատում է, թե արդյո՞ք պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա հրաժարվելու Հայաստանի նկատմամբ պահանջներից, թե՞ ստիպել Երևանին ընդունել ԱՄՆ–ի առաջարկած միջանցքի մոդելը նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։


Այս առաջարկը հնչում է տարածաշրջանային լայն վակուումի ֆոնին, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, իսկ ԵՄ միջնորդությամբ ջանքերը կանգ են առել։ Վարդանյանը եզրակացրել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը կարող է լինել միակ կենսունակ տարբերակը հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, չնայած դա նաև ազդարարում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular