ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակաhարություն գիշերային ակումբներից մեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հուլիսի 7-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Որոշ ժամանակ անց «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ, որտեղ դարձյալ բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ նա նույնպես տեղափոխվել է վիրահատարան և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշամամբ։

Քրեական և համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծաղկաձոր խաղատներից մեկի մոտից, ինչի համար ժամանել են մեծ թվով քրեական, համայնքային ոստիկաններ ու պարեկներ, որպեսզի փնտրեն դեպքի վայրը։

Որոշ ժամանակ անց Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում գտնվող «Infiniti» գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակու կտորներ։

Տեղում պարզվում է, որ ժամը 01։30-ի սահմաններում նշված գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է առաջացել ակումբի անվտանգության աշխատակից, Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Սարգիս Դ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչատուր Ն․-ի միջև։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular