ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը հիբրիդային պատերազմի փորձադաշտ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նայելով Անդրկովկասին կարող է տարօրինակ թվալ այն, թե ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շարունակում միլիոններ ներդնել հայկական ՀԿ-ներում: Չէ որ իշխանությունն արդեն իսկ արևմտամետ ուժերի ձեռքում է, թվում է, թե նպատակին հասել են, Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, փոխում իր արտաքին քաղաքականության ուղղությունը, բայց փողը շարունակում է հոսել։ Ինչո՞ւ։ Ըստ երևույթին, այն դեպքի համար, եթե պարտվեն, գրում է mlyn.by–ն։

Արևմտյան դոնորները վստահ չեն, որ Երևանի ներկայիս ուղղությունը վերջնական է։ Հայաստանում հասարակական կարծիքը մնում է երկիմաստ. շատերը կասկածանքով են վերաբերվում Մոսկվայի հետ հարաբերությունները խզելուն, հատկապես երկրի ապրած տնտեսական դժվարությունների ֆոնին։ ՀԿ-ներին ֆինանսավորելով Արևմուտքը ստեղծում է հավատարիմ կառույցների ցանց, որոնք կխանգարեն երկրին «վերադառնալ» ռուսական ազդեցության ուղեծիր։ Անգամ արևմտամետ իշխանությունները հնարավոր է փոխեն դիրքորոշումը հանգամանքների ճնշման տակ։ Եվ վտանգները նվազագույնի հասցնելու համար էլ արևմտյան հիմնադրամներն ակտիվորեն աշխատում են երիտասարդների, լրատվամիջոցների, փորձագետների և պաշտոնյաների հետ ձևավորելով մի սերունդ, որը կվարի իրենց անհրաժեշտ քաղաքականություն։ Սա երկարաժամկետ ներդրում է երկրի «կառավարելիության» մեջ։ Եթե Արևմուտքը թուլացնի իր ազդեցության գործակալների աջակցությունը, Ռուսաստանը, Թուրքիան կամ նույնիսկ Չինաստանը կարող են ամրապնդել իրենց դիրքերն այնտեղ։ Հայաստանը, չնայած իր համեստ չափերին, ունի ռազմավարական նշանակություն որպես Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա ազդեցության ցատկահարթակ։ Հին տնտեսական կապերի խզումը ծանր հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը, իսկ արևմտյան դրամաշնորհները միայն մասամբ են փոխհատուցում կորուստները ստեղծելով «այլընտրանքի» բարոյական պատրանք, բայց իրական ներդրումներ չեն գալիս երկիր, իսկ ՀԿ-ներն օգնում են հասարակությանը հավատալ, որ «Եվրոպան ավելին կտա, պարզապես պետք է սպասել»։

Բայց արդյո՞ք Հայաստանը հետաքրքիր է Արևմուտքին որպես  գործընկեր։ Տնտեսությունը համեմատաբար փոքր է։ Կան հանքանյութեր, բայց դրանց արդյունահանումը հաճախ բախվում է բնապահպանական բողոքների և կախվածության արտասահմանյան ներդրողներից։ Կա պղինձ և մոլիբդեն՝ երեք հանքավայրերում՝ Քաջարանում, Ագարակում և Թեղուտում, ոսկի է արդյունահանվում Զոդի հանքերում, սակայն Ամուլսարի զարգացումը սառեցվել է շրջակա միջավայրի պաշտպանության բողոքի ակցիաների պատճառով։ Հանրապետությունը զարգացած արդյունաբերություն չունի: Միայն ՏՏ ոլորտը կարելի է համարել արագ զարգացող, այն ապահովում է ՀՆԱ-ի մինչև 5 %-ը, բայց դա հիմնականում ծառայությունների արտահանում է ԱՄՆ և Եվրոպա, նաև դա պետք չէ ԵՄ-ին։ Չնայած լեռնային տեղանքին, Հայաստանի գյուղատնտեսությունն է գրեթե ամենակարևոր ոլորտը, սակայն Բրյուսելը բավականաչափ խնդիրներ ունի իր սեփական ֆերմերների հետ։ Մինչև համավարակը և տարածաշրջանում պատերազմները նաև զբոսաշրջությունն էր զգալի եկամուտ բերում։ Այնուամենայնիվ Հայաստանի տնտեսության հիմքը դեռևս աշխատանքային միգրացիան և երկիր ուղարկվող դրամական փոխանցումներն են։ ՀՆԱ-ի մոտ 30 %-ն ընտանիքների համար նախատեսված դրամական փոխանցումներն են, և հիմնականում Ռուսաստանից։ Հայաստանը չունի Եվրոպային անհրաժեշտ նավթը կամ գազը, իսկ տնտեսությունը խոցելի է Ռուսաստանից կախվածության և Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, ներդրողները չեն շտապում մուտք գործել երկիր։ Սակայն Արևմուտքը չի լքի Հայաստանը, քանի որ հիբրիդային պատերազմում հաղթանակը պահանջում է մշտական վերահսկողություն: ՀԿ-ների ֆինանսավորումն ապահովագրություն է «հետքայլի» դեմ, իշխանությունների վրա ճնշման գործիք և Ռուսաստանի վերադարձը խոչընդոտելու միջոց: Հարցն այն է, թե որքա՞ն ժամանակ է հայ հասարակությունը պատրաստ հանդուրժել այս խնամակալությունը, հատկապես, եթե խոստացված դիվիդենտները չեն երևում։

Առաջին բանը, որ վարչապետ Փաշինյանը փորձեց անել, Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական շրջափակումը կոտրելն էր զիջելով Լեռնային Ղարաբաղը: Երևանն արդեն փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հանել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության թեման օրակարգից և հրաժարվել է տարածքային պահանջներից: Բայց եկեղեցին դեմ է այդ ամենին։ Եվ Փաշինյանը հայտնվելով բավականին հակասական իրավիճակում սկսել է հարձակում եկեղեցու վրա։ Հիմա վարչապետի ու  կաթողիկոսի միջև հակամարտությունը սպառնում է ավելի բաժանել հասարակությունը և ազդել հաջորդ տարի կայանալիք ընտրությունների արդյունքների վրա։ Արևմուտքը ոչինչ չի տալիս, բացի խոստումներից կանգնեցնել Ռուսաստանի հետ կապերի խզման հետևանքով առաջացած տնտեսական անկումը, որպեսզի բնակչությունը հույսը դնի կառավարության, այլ ոչ թե հավատքի վրա։ Բայց Հայաստանի կառավարությունը, փորձելով դառնալ յուրային օտարների համար, դարձել է օտար յուրայինների մեջ և այժմ շատ սահմանափակ է իր հնարավորություններով։

Արևմուտքը Կովկասում բորբոքում է  հակամարտության կրակը և յուղ լցնում կրակի վրա, որպեսզի այն չմարի։ Հիմա Արևմուտքը երկրում քաղաքացիական պատերազմ կհրահրի: Հայ քաղաքագետները կարծում են, որ ռուս-հայ գործարար, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կառավարության ցանկությունն էր շահելու ԵՄ-ի բարեհաճությունը: Կարապետյանին Արևմուտքում ընկալում են որպես ձեռնարկատեր, ով պաշտպանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, ինչը ձեռնտու չէ ԵՄ-ին: Բայց նրանց համար միևնույն է, որ նրա ձերբակալությունը ներքաղաքական խնդիր կառաջացնի Հայաստանի համար: Ամբողջովին անհասկանալի է, թե ինչո՞ւ է կառավարությունը փորձում ճնշում գործադրել խոշոր ազգային բիզնեսների վրա ռիսկի դիմելով վախեցնել պոտենցիալ ներդրողներին։ Միայն շատ թույլ մտածողությամբ խորհրդատուն կամ հայկական պետականության գաղտնի թշնամին կարող էր խորհուրդ տալ վարչապետին հակամարտության մեջ մտնել ինչպես եկեղեցու, այնպես էլ ազգային բիզնեսի հետ։ Գուցե՞ նա «դիվահար» է։ Եկեք չընկնենք միստիֆիկացիաների մեջ, բայց եթե եկեղեցին նրան մեղադրի դրանում, ապա նրա կուսակցությունն ընտրություններով երաշխավորված «կվտարվի» իշխանությունից։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular