ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novorosinform.org–ը զրուցել է միջազգայնագետ, պատմաբան Սերգեյ Լատիշևի հետ այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք Անդրկովկասում ամբողջ այս արշավը Իրանը մասնատելու և Հայաստանը վերացնելու մեծ ծրագրի միայն սկիզբն է, ու՞մ է պետք Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելը և այլն:

- Արդյո՞ք Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի գործին ուշադրություն դարձնելը Բաքվի ռազմավարության մաս է կազմում:

- Դա շղթայի մի օղակն է: Արևմուտքը, տեսնելով վրացական «երկրորդ ճակատի» ձախողումը, խաղադրույք է կատարել Ադրբեջանի վրա: Նպատակը Ռուսաստանի հարավը ադրբեջանական սփյուռքի և հանցավորության միջոցով անկայունացնելն է:

- Բայց ինչո՞ւ է Բաքուն, որը, կարծես թե, Մոսկվայի դաշնակիցն է, հանկարծ «պատերազմ» սկսել մեզ հետ:

- Կարծում եմ՝ կա երեք հիմնական պատճառ: Նախ՝ Լոնդոնի շանտաժը. Բաքվի էլիտաների փողերը բրիտանական բանկերում են: Երկրորդը Ռուսաստանի թուլության պատրանքն է նոր համաշխարհային պատերազմի պատճառով։ Եվ երրորդը, որն ամենակարևորն է, Արևմուտքը Ալիևին պատմական ջեքփոթ է առաջարկել իրանական հողերի տեսքով։

- Արդյո՞ք իրատեսական է Իրանի ադրբեջանական հողերի միավորումը։

– Տեսականորեն այո։ Տարբեր գնահատականներով, իրանական Ադրբեջանում ապրում է 15-ից 30 միլիոն ադրբեջանցի, և այնտեղ ուժեղ են անջատողականները։ Սակայն, ինչպես ընդգծում են իրանցի փորձագետները, Թավրիզը Ղարաբաղ չէ։ Իրանը կարող է հեշտությամբ քարտեզից ջնջել Բաքվի նավթային տերմինալները։

– Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը տնտեսապես վնաս հասցնել Ռուսաստանին։

– Բաքուն փակում է Հյուսիս-Հարավ (Ռուսաստան-Իրան) տրանսպորտային միջանցքը և այդ ուղղությամբ Մոսկվային թողնում է առանց լոգիստիկայի։ Դա ուժեղ հարված է Ռուսաստանի տնտեսությանը։

– Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանը այդ ամենի հետ։

– Փաշինյանը Արևմուտքի հովանավորյալն է։ Նա սառեցրել է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, զորքերը դուրս է բերել Ղարաբաղից և պատրաստ է Բաքվին տալ Սյունիքը, որը Թուրքիա տանող միջանցքի վերջին հատվածն է։ Հիմա Ալիևը իր դաշնակից Թուրքիայի հետ միասին հնարավորություն ունի կիսով չափ կրճատել Հայաստանի մնացած մասը, կամ նույնիսկ ընդհանրապես վերացնել հայկական պետականությունը։ Եվ թվում է, թե հայ բնակչության մի զգալի մասը, աջակցելով Փաշինյանին, նույնն է ուզում։

– Որքա՞ն ժամանակ է մնացել հայերին մինչև պետության փլուզումը։

– Մեկ տարի, քանի որ հետո Հայաստանում ընտրություններ են, իսկ եթե Փաշինյանը պարտվի, ապա Մեծ Ադրբեջանի նախագիծը կփլուզվի։ Բացի այդ, Միացյալ Նահանգները աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը Ուկրաինայի նկատմամբ և պատրաստվում է Չինաստանի հետ հակամարտության: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է շտապ բացել հարավային ճակատ Ռուսաստանի դեմ։

– Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը։

– Պուտինը համբերատար է, բայց չի ներում դավաճանությունները։ Այսօր արդեն ամրապնդվում է ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումների նկատմամբ վերահսկողությունը, ԱԴԾ-ն մաքրում է Ռուսաստանի ադրբեջանական սփյուռքը։ Եկատերինբուրգի օրինակը միայն սկիզբն է։

– Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

– Հայկական բանակը բարոյալքված է, Երևանը օգնություն կխնդրի Արևմուտքից։ Բացի դա, Ռուսաստանն այնտեղ ունի իր շահերը։ Մեզ համար կարևոր է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Բաքուն և Անկարան պնդում են Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող արտատարածքային միջանցքի վրա։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրում նշված է, որ ճանապարհը պետք է վերահսկվի ռուս սահմանապահների կողմից, իսկ այդ տարբերակն անընդունելի է Բաքվի և Անկարայի համար։ Այս ֆոնին էլ հակամարտությունը կարող է սրվել։ Այնուամենայնիվ, նշենք, որ Ռուսաստանը այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular