ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օր

ՄՇԱԿՈՒՅԹ

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։

Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը՝ Լոնդոնից։ Կապան միջազգային երաժշտական փառատոնը կավարտվի հուլիսի 15-ին՝ «Սիմֆոնիկ և կոնցերտներ» համերգային ծրագրով։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա շեշտել է, որ մշակութային կյանքի ապակենտրոնացումը ՀՀ կառավարության պետական քաղաքականության օրակարգում առաջնային հարց է։ «Կապանի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ և արդեն կարելի է այն կայացած համարել, քանի որ հասցրել է իր հատուկ տեղը գրավել Հայաստանի մշակութային կյանքում»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ փառատոնի մասնակիցներին մաղթելով հագեցած մշակութային օրեր։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի գնահատմամբ՝ փառատոնը վերածվել է երաժշտական տոնախմբության, որը նաև բացառիկ կրթական հնարավորություն է կապանցի երաժիշտների և երաժշտական դպրոցի սաների համար՝ համաշխարհային փորձ ունեցող արտիստների հետ տեղում շփվելու, փորձ և գիտելիքներ փոխանակելու, ինչպես նաև արժեքավոր մասնագիտական կապեր հաստատելու տեսանկյունից:

Փառատոնի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը, որը հուլիսի 12-ին հանդես կգա «Մարթա Արգերիխ և ընկերներ» ծրագրով։ Փառատոնի ընթացքում բեմում կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշները։

Հուլիսի 14-ին և փառատոնի փակման օրը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Մարթա Արգերիխի, ինչպես նաև հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանի, Ռուզան Մանթաշյանի և Միքայել Ոսկանյանի և այլ հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ։

«Կապան ֆեստ 2025»-ի շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնի դահլիճում ամեն երեկո՝ ժամը 20։00-ին, կանցկացվեն համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 ընտրված երիտասարդ երաժիշտների համար: Մասնակից երաժիշտները ժամանել են Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։ Բոլոր համերգների մուտքն ազատ է։

Հուլիսի 10-ին փառատոնն առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա նաև էլեկտրոնային երաժշտության համերգով՝ համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմի կատարմամբ։

Հուլիսի 8-ին ջազի սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելուն «Կատաղի ջազ» համերգային ծրագիրը՝ Մարիան Պետրեսկուի, Հարութ Հարությունյանի և Նիկողայոս Վարդանյանի կատարմամբ: Հուլիսի 13-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կանցկացվի «All that jazz» համերգային ծրագիրը։

Փառատոնը շարունակում է սերտ համագործակցել հայ և արտասահմանցի առաջատար երաժիշտների հետ, որոնք իրենց մասնակցությամբ աջակցում են նախաձեռնությանը. նրանց թվում են Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Ժյուլիեն Լիբերը, Անդրեյ Գրիդչուկը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհը, Էլլի Սուն, Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը և այլ անվանի երաժիշտներ:

«Կապան ֆեստի» հիմնադիրը թավջութակահար Սևակ Ավանեսյանն է:

«Կապան ֆեստ 2025-ը» ֆինանսավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում Բելգիայի թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատների, «Պիրաստրոյի», «Ամարասի արվեստի դաշինքի», Համազգայինի արևելյան շրջանի, Արսլանյան հիմնադրամի, Գյոթեի ինստիտուտի, MG Concerts-ի, Karas Wines-ի, Gurkha Cigar-ի, GG and Enterprise ընկերությունների, բարերարներ Թոմաս Վանգի և Ռեջինա Սըրի, ինչպես նաև փառատոնի բազմաթիվ այլ բարեկամների կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular