ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեթանյահուն ավելի լավ հնարավորություն չի ունենա․ WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հետ զինված հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է սկսել Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին գրել է The Washington Post թերթը:

«Քաղաքական տեսանկյունից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի լավ հնարավորություն չի ունենա, քան Իրանում հաջողությունից հետո։ Նա կարող է տարածաշրջանային համաձայնագիր կնքել Սիրիայի հետ, երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ, վերադարձնել պատանդներին», - ասվում է նյութում։

Նշվում է, որ արաբական երկրների հետ Աբրահամի համաձայնագրերի հնարավոր ընդլայնման թեմային են նվիրված Սպիտակ տանը Նեթանյահու-Թրամփ կայանալիք բանակցությունները: «Ամերիկյան առաջնորդը հույս ունի՝ Իրանի հետ հրադադարը կարող է հիմք հանդիսանալ Մերձավոր Արևելքում շատ ավելի ամուր խաղաղության համար», - նշում է պարբերականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular