ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտասահմանյան բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ՝ հայ գրողի վեպի հիման վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Սեյիդ Մոհամմադ Ռեզա Դամավանդիի կարծիքով, երբ հանրահայտ պարսիկ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտ» վեպն էկրանավորի, սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, որ պարսիկ ռեժիսորը բազմասերիանոց ֆիլմ նկարի հայ հեղինակի վեպի հիման վրա:

Պարսիկ հանրահայտ կինոռեժիսոր, Կաննի, Տորոնտոյի, Բրիսբենի կինոփառատոների մշտական մասնակից, Հարավկորեական կինոփառատոնի և կաթոլիկ եկեղեցու մրցանակների դափնեկիր Բեհրուզ Աֆղամին առաջիկայում պատրաստվում է հայ գրող Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպի հիման վրա նկարահանել բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ:

«Փաստ» օրաթերթի և Nyut.am կայքի գլխավոր խմբագիր, «Ռեզիդենտի» հեղինակ Աշոտ Աղաբաբյանը վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու վերաբերյալ ասաց, որ ամեն ինչ նախնական փուլում է ու բոլոր պայմանավորվածությունները դեռևս բանավոր են:

Հիշեցնենք, որ Ա. Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը Թեհրանում պարսկերեն թարգմանվել ու հրատարակվել է մի քանի անգամ: Փաստագրական այս վեպը հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը` ԽՍՀՄ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-1941 թթ. ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947 թթ. ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»` ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ կյանքի պատմությունը: Ի դեպ, պարսկերեն է թարգմանվել նաև Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը և շուտով կհրատարակվի Թեհրանում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular