ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի. ինչ փոփոխություններ են կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց, թե երթեւեկության ինչ փոփոխություններ են կատարվել Երեւանում։

«Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։

Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից դեպի աջ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, իսկ չորրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Իտալիայի փողոց։

Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգելվել է, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ գոտիներից միայն ուղիղ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, Մաշտոց պողոտա խաչմերուկ։

Գրիգոր Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամուրջ  ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ դեպի Մաշտոցի փողոտա, երկրորդ և երրորդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ չորրորդ և հինգերորդ գոտիներից դեպի ձախ՝ Հաղթանակ կամուրջ։

Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց միայն աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ ուղղությամբ, իսկ երրորդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ Երկրորդ երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին»։

Այստեղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ Բեյրութի փողոց մտնելիս պետք է նշաններ լինեն, որ վարորդը նախապես իմանա, որ առաջին գոտին միայն աջ է գնում, որպեսզի վերջին պահին ստիպված չլինի հոծ գիծ հատել ու վերադասավորվել։

Վազգեն Հարությունյանը շարունակեց.

«Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ և ուղիղ, երկրորդ գոտուց՝ ուղիղ, իսկ երրորդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին միայն ձախ ուղղությամբ։  Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։

Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը արգելված է։

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, և  Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամրջ ուղղությամբ հասարակական տրանսպորտի համար փորձնական տարբերակով տեղադրված է լուսացույց BUS գրառմամբ, որը սպասարկում է բացառապես տրանսպորտին։

Իրականացվել են նաև լուսացույցների աշխատանքների ռեժիմների փոփոխություններ։

Նշված փոփոխություններով պայմանավորված առաջիկայում ևս պլանավորվում է իրականացնել լուսացուցային ռեժիմների փոփոխություններ, նշված խաչմերուկներում, որը կնպաստի տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությանը և տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովմանը հիմնական ուղղություններով։

Նշված աշխատանքների ավարտից հետո առաջիկա շաբաթների ընթացքում վարչության կողմից կսկսվեն իրականացվել Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,– ընդգծեց նա։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Փոքր կենտրոնում մենք ունենալու ենք որոշակի փոփոխություններ, որոնք որոշ դեպքերում խնդիրներ կստեղծեն ավտոմեքենաների համար, բայց հիմնականում մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։ Եվ եթե մենք չսկսենք տալ առավելություն հանրային տրանսպորտին, մենք ուղղակի կոլապսին մոտ իրավիճակ կունենանք ինչ-որ մի ժամանակ հետո»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular