ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Պռոշյանում. 28-ամյա վիրավորին փրկել են պարեկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Կոտայքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին դեպքի վայր, նշված հատվածում ծառայություն կատարելիս են լինում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, երբ մի քանի քաղաքացիներ են մոտենում պարեկներին և հայտնում, որ իրենց հետ կա դանակահարված քաղաքացի։

Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատամ են միջին ծանրության։

Դեպքի վայր ժամանած պարեկները այնուհետև սահմանազատում են տարածքը, իսկ դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Բաբախանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում ոստիկանները, պարեկները ու քննիչները հայտնաբերում են արնանման հետքեր, գազալցակայանի ապակին և ՀԴՄ սարքը՝ կոտրված։

Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ն է։

Քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Ջոնիկ Ն․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենայով եկել է «ԵԴԵ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ վիճաբանություն է սկսվել նրա և գազալցակայանի աշխատակիցիներ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Պաշտիկ Գ․-ի, նրա եղբոր, հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Ս․-ի միջև, որի ընթացքում հնչեցվել են հայհոյանքներ ու Ջոնիկ Ն․-ն հեռացել է։

Մոտ 15 րոպե անց գազալցակայան է ժամանել Ջոնիկ Ն․-ի որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոմիկ Ն․-ն, ով բղավելով մոտեցել է աշխատակիցներին, ասելով «ում հորն եք խփել, արա՛», ապա իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածներ է հասցրել Արմեն Գ․-ի մեջքին և կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular