ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՀՀ գործող իշխանությունները գրեթե անթաքույց իրենց աջակցությունն էին հայտնում Կիևին, Փաշինյանն էլ մի քանի անգամ հայտարարել է, թե այդ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Աննա Հակոբյանը հումանիտար օգնություն էր տանում Ուկրաինա, տարբեր պաշտոնյաներ այցելում էին Կիև, Բուչա, իսկ միջազգային ատյաններում Հայաստանը հաճախ ձեռնպահ կամ դեմ էր քվեարկում հօգուտ Ռուսաստանի բանաձևերին։

Պաշտոնական Կիևին ՀՀ սիրո այս դրսևորումները, կարծես, չեն հուզում, մի քանի դրվագներով ուկրաինացի պաշտոնյաները փորձել են սադրանքներ հրահրել Հայաստանի դեմ։ Օրերս էլ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, «ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության Telegram ալիքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Կրեմլը, իբր, «արագացրել է Շիրակի մարզում իր ռազմաբազայի անձնակազմի համալրումը»՝ «Հարավային Կովկասի երկրների վրա ռազմական և քաղաքական ճնշումը մեծացնելու» նպատակով։ ԳՀՎ-ի տվյալներով՝ անձնակազմը հավաքագրվում է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներից, որոնք ծառայում են Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմում։ Բացի այդ, կամավորներ են փնտրում Հյուսիսային Օսիայի և Ադիգեայի բնակիչների շրջանում. հայտնել է ԳՀՎ-ն։

Հայաստանի ԱԳՆ-ն լղոզված և խեղճ ու կրակ մի պարզաբանում էր տարածել։ «Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար».- ասված է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մեջ։ Պաշտոնական Երևանի պատասխանը հիմնված է «մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի» վրա, հղում չկա ուկրաինական գլխավոր հետախուզական վարչության հաղորդագրությանը։ Մինչդեռ, ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր էր կանչել Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչին, բողոքի խիստ հայտագիր ներկայացներ, ինչպես, օրինակ, այդպես վարվեց օրերս, ՌԴ դեսպանին կանչելով։

Անողնաշար արտաքին քաղաքականությունը հենց այս տեսքն է ունենում։

Լենա Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular