ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաֆոբ հայը ԱՄՆ-ից վախենում է, որ Թրամփը կկորցնի Կովկասը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայում թույլ կտա նրան դուրս մղել ԱՄՆ-ն Կովկասից։ Այդ մասին Հելսինկիի հանձնաժողովում հայտարարել է Նևադայի համալսարանի քաղաքագիտության դոցենտ Ներսես Կոպալյանը, որի գործունեությունը Ռուսաստանում համարվել է անցանկալի, գրում է Politnavigator.news–ը։ 

«Ուկրաինայի վերաբերյալ վատ համաձայնագրերը կհակասեն տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահերին։ Դա թույլ կտա Ռուսաստանին վերականգնել ռեսուրսները Հարավային Կովկասում  և դուրս մղել ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին այդ տարածաշրջանից, միաժամանակ ճնշելով երիտասարդ ժողովրդավարությունները», - ասել է Կոպալյանը։

Նա կարծում է, որ «ԱՄՆ ռազմավարական նպատակը Եվրասիայում Ռուսաստանին որպես տարածաշրջանային խաղացող զսպելն ու թուլացնելն է»։ «Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանը Հարավային Կովկասում այլևս հեգեմոն չէ։ Նրա ազդեցությունն ու հզորությունը զգալիորեն նվազել են, մինչդեռ ԱՄՆ-ի և նրա տրանսատլանտյան դաշնակիցների ազդեցությունն ու հզորությունը անընդհատ աճում են։ Առաջին անգամ մենք ականատես ենք լինում աշխարհաքաղաքական բազմակարծության զարգացմանը և Միացյալ Նահանգների որպես տարածաշրջանում խաղացողի գերիշխող դերին։ Նախկինում Հարավային Կովկասը և հետխորհրդային տարածքի երիտասարդ ժողովրդավարությունները, ինչպիսիք են Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան, մշտապես գտնվում էին Մոսկվայի բացառիկ ազդեցության տակ։ Այժմ այս երկրները վճռականորեն դիմել են Արևմուտքին և դարձել են Ամերիկայի տրանսատլանտյան համակարգի արժեքավոր գործընկերներ», - ասել է Կոպալյանը։

Որպես օրինակ նա նշել է Հայաստանը, որը «ձգտում է դուրս գալ Ռուսաստանի ստվերից և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է»։ «Ռուսաստանը վերափոխվել է պոտյոմկինյան հեգեմոնից, նա ձախողված տարածաշրջանային խաղացող է, որի հիմնական նպատակը հետխորհրդային տարածքում ավտորիտար իշխանության վերականգնումն է։ Առաջին անգամ Միացյալ Նահանգներն ունի ավելի մեծ «մեղմ ուժ», հեղինակություն և Հարավային Կովկասում իշխանություն տարածելու ունակություն», - ասել է Կոպալյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular