ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի հյուրանոցներում ազատ համար չի մնացել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը կայանալու է հուլիսի 12-ին` Գորիսում, «բրոնյա» են արվել Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները։ Քաղաքում 10 հյուրանոց է գործում, սակայն այդ օրն ազատ համար գրեթե չկա ոչ մի տեղ: Իշխանական էլիտան` մոտ 200 հոգի՝ կառավարության, օրենսդիր մարմնի անդամներ, տարածքային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներ եւ այլք, երկու օր կանցկացնեն Գորիսում։ Հյուրանոցային համարների բրոնյայով զբաղվել է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Ասում են՝ կաշվից դուրս է եկել հավուր պատշաճի միջոցառումն ու հյուրընկալությունն անցկացնելու համար:

Ծրագրել է, որ Փաշինյանը կարողանա զբոսնել Գորիսում եւ նրան փողոցում «ջերմ բարեւեն, սեր ու աջակցություն հայտնեն» նախապես պարապացրած քաղաքացիները: Հույս ունի այդկերպ շահել Փաշինյանի վստահությունը եւ ընտրվել ՔՊ վարչության անդամ, որի համար ինքնաառաջադրվել է։ Իշխանական քաղաքական ժողովները սովորաբար մերձեցման միջոցառումներ են լինում, որոնց ընթացքում Փաշինյանը զոնդաժ է անում թիմին կարեւոր հարցերում ինչպես դրսեւորվել, ինչ պատասխաններ տալ լրագրողներին, հընթացս էլ սպառնում է թիմակիցներին հանկարծ չմտածեն նավը լքելու մասին, հակառակ դեպքում իրենց տխուր օրեր է սպասվում։

Իսկ այս ժողովին թեմաների պակաս հաստատ չի լինելու՝ եկեղեցու, ընդդիմադիր եւ հոգեւոր «ահաբեկիչների» հարցերը, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող համագումարի հարցերը: Ոչ միայն ողջ հանրության ուղեղները լվանալու կարիք կա, այլեւ սեփական թիմակիցների, որոնք հանկարծ չկասկածեն, որ առաջնորդն «ամեն ինչ ճիշտ է անում» եւ հմայված նապաստակների նման օձի երախը գնան։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular