ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխայի ծնողի բողոքի հիման վրա մանկապարտեզում վարույթ է հարուցվել

ԻՐԱՎՈՒՆՔ

2025 թ․ հունվարի 14-ին ՀՀ կրթության տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ երեխայի ծնողի բողոքի հիման վրա։

«Բողոքում բարձրացվել էին դաստիարակների հաճախակի փոփոխության, աշխատելաոճի, պայմանագրի միակողմանի խզման և ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ խնդիրներ։

Վարույթի գործընթացում ներգրավված փորձագետ-հոգեբաններն անցկացրել են հարցումներ, զրույցներ, իրականացվել են փաստաթղթային ուսումնասիրություններ և մասնագիտական գնահատումներ։

Ինչ է պարզվել

Տարիքային խախտումներ խմբերում

Մանկապարտեզ ընդունված 16 երեխաների տարիքը չի համապատասխանում լիցենզիայով սահմանվածին:

Անհամապատասխանություններ աշխատակազմում

Մի շարք դաստիարակներ չեն ունեցել անհրաժեշտ որակավորում կամ համապատասխան աշխատանքային ստաժ։

Մթնոլորտ և մեթոդներ

Չնայած ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը համարվել է կայուն, սակայն սաներից շատերը տնօրենին ընկալել են որպես «պատժող» մարմին։ Տնօրենի հնչեցրած՝ «Եթե չլսես՝ կհանենք» կամ նմանատիպ այլ խոսքեր ձևավորել են վախի մթնոլորտ:

Տեսախցիկի մշտական առկայություն

Խմբասենյակում տեղադրված տեսախցիկը՝ որպես վերահսկողության գործիք, որոշ երեխաների մոտ առաջացրել է տագնապ և անհանգստություն։

Պայմանագրի լուծում՝ առանց ծանուցման

Բացահայտվել են ծնողի հետ կնքված պայմանագրի միակողմանի լուծման դեպքեր՝ առանց նախազգուշացման, ինչն առաջացրել է երեխաներին նախադպրոցական կրթության մեջ ներառելու խնդիրներ։

Փորձագիտական եզրակացություն

Հետազոտությունը ցույց է տվել հետևյալը․

  • Տնօրենը երեխաների ներկայությամբ չի բղավել աշխատողների վրա,
  • Մանկավարժները տնօրենին բնութագրել են որպես համագործակցող, իսկ ծնողները՝ որպես կառուցողական գործընկեր,
  • Երեխաներից շատերը տնօրենի հանդեպ ունեցել են վախի զգացում կամ բացասական վերաբերմունք կապված նրա՝ կարգապահության պահպանմանն ուղղված խիստ նախազգուշացումների հետ,
  • Տեսախցիկի առկայությունը և տնօրենի հիշեցումներն այն մասին, որ իրենց հետևում են, լարվածություն են առաջացրել որոշ երեխաների մոտ,
  • Հնարավոր չի եղել վերջնական եզրահանգման գալ՝ արդյո՞ք մթնոլորտն է եղել դիմումատուի երեխայի նյարդային դրսևորմների պատճառը, քանի որ երեխան հոգեբանական հետազոտությանը չի մասնակցել։

Տեսչական մարմնի հանձնարարականները

Համապատասխանեցնել սաների տարիքային համակազմը լիցենզայի պահանջներին։

Ապահովել բարենպաստ հոգեբանական միջավայր։

Վերանայել վարքագծի կառավարման մեթոդները, բացառել երեխաներին «վախեցնելու» մոտեցումը։

Տեսչական վերահսկողության նպատակը՝ պաշտպանել երեխայի իրավունքները, աջակցել հոգեբանական անվտանգ միջավայրի և որակյալ կրթության ապահովմանը։

Տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական և խորհրդատվական գործառույթները՝ կրթության ոլորտում օրենքի պահպանումն ապահովելու համար։

Թեժ գիծ՝ 8737»,-նշվում է տեսչական մարմին հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular