ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … նարկոմական 100 գրամ օղի

ՖՈՏՈ

Պատերազմական լեգենդները համառ են և հաճախ ընկալվում են որպես անվիճելի ճշմարտություն: Տարածված համոզմունք է նաև այն, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար «նարկոմական 100 գրամ» ալկոհոլը վճռորոշ ազդեցություն է ունեցել խորհրդային զինվորների մարտունակության վրա: Զինծառայողներին ալկոհոլով ապահովելու ավանդույթը հին է։ Հայտնի է, որ նույնիսկ Հին Ռուսաստանում սովորություն կար արշավից առաջ «մի բաժակ» խմել: Դրա ավելի փաստագրված պրակտիկան սկիզբ է առել Պետրոս I-ի ժամանակներից, ով մտցրել է զինվորներին օղու պարտադիր բաժանման նորմը, որն այն ժամանակ կոչվում էր «հացի գինի»։ Առաջինները, ովքեր կանոնավոր կերպով ալկոհոլ էին ստանում, նավաստիներն էին: Ցածր կոչումներին օրական տրվում էր 120 գրամ օղի։

Հետաքրքիր է այն, որ կարելի էր հրաժարվել օղուց, որի դեպքում դրա դիմաց դրամական փոխհատուցում էր տրվում։ Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տարածվել է նաև ցամաքային զորքերում: Հետագայում Ռուսական բանակում ալկոհոլի չափից ավելի օգտագործումը հանգեցրել է նրան, որ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմում պարտության պատճառներից մեկն է նշվում զինվորական անձնակազմի՝ հատկապես նավատորմի, չափից ավելի հարբեցողությանը: Արդյունքում, 1908 թվականին ամբողջովին դադարեցվել է զինվորներին և նավաստիներին ալկոհոլի տրամադրումը, ինչպես նաև արգելվել է թունդ խմիչքների վաճառքը բանակի բուֆետներում և նույնիսկ առաջին գծի խանութներում ռազմական գործողությունների ժամանակ:

Այդ արգելքը տևել է ավելի քան երեք տասնամյակ։ Այնուամենայնիվ, 1940 թվականին, երբ Կարմիր բանակը բախվել է ձմեռային ծանր պայմանների հետ խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ, պաշտպանության նարկոմ Կլիմ Վորոշիլովը Ստալինին խնդրել է զինվորական անձնակազմի համար օրական օղու քվոտա սահմանել: Արդյունքում թույլատրվել է զինվորներին ու հրամանատարներին բաժանել 100 գրամ ալկոհոլ և 50 գրամ խոզի ճարպ։ Այդ նոր հրամանից էլ առաջացել է «նարկոմական 100 գրամ» և «վորոշիլովյան չափ» արտահայտությունները։ Ռազմական գործողությունների ավարտից հետո ալկոհոլի տրամադրման պրակտիկան դադարեցվել է, բայց ոչ երկար ժամանակով։ Հայրենական մեծ պատերազմի սկզբով Կարմիր բանակը կրկին վերադարձել է զինվորներին ալկոհոլով ապահովելու պրակտիկային։ Ընդ որում ալկոհոլի հոսքը դեպի ճակատ այնքան զգալի էր, որ ալկոհոլային խմիչքների գործարանները չէին հասցնում հաղթահարել աճող պահանջարկը: Դրա հետ կապված սկսել են օգտագործել սպիրտ՝ այն արդեն տեղում հասցնելով ստանդարտ թնդության։ 

Հարցը, թե արդյո՞ք օղին իրականում օգնել է հաղթել պատերազմում, մնում է բաց: Որոշ վետերաններ նշում են, որ ալկոհոլը թույլ է տվել դիմանալ կոշտ կլիմայական պայմաններին, հատկապես սաստիկ սառնամանիքների ժամանակ, երբ զինվորները ստիպված են եղել գիշերել հենց բաց երկնքի տակ։ Մյուս կողմից էլ, շատ են նրանք, ովքեր քննադատում են ալկոհոլի խրախուսման պրակտիկան։ Առաջնագծում եղած որոշ վետերաններ պնդում են, որ օղին բթացնում է ինքնապահպանման բնազդը, ինչի պատճառով անփորձ զինվորները, նրա ազդեցության տակ, անխոհեմաբար առաջ են նետվում և զոհվում: Մարտական փորձ ունեցողներն ավելի զգուշավոր են եղել ալկոհոլի նկատմամբ՝ հասկանալով դրա հնարավոր հետևանքները։ Հետագայում 1942 թվականին Ստալինը փոփոխություններ է կատարել և թույլատրել օղու բաշխումը միայն այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում էին հարձակման մեջ։ Մնացած օրերին ալկոհոլը թույլատրվում էր միայն կարևոր տոների կապակցությամբ։ Հետաքրքիր է այն, որ Ֆիզիկական դաստիարակության օրը ևս անսպասելիորեն հայտնվել է այդ ցուցակում:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular