ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի նյարդային արձագանքները բացատրել է քաղաքական ռազմավարը. Փաշինյանը զգում է, որ կարող է կորցնել իշխանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պետական հեղաշրջման փորձ է իրականացվել, որը կազմակերպվել է «խաբեբաների խմբի» կողմից, բայց նրանց ծրագիրն անհաջող է եղել:  Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտնել իր սոցիալական ցանցերի էջում նշելով, որ այս միջադեպը պատմության մեջ կմտնի որպես «խաբեբաների կողմից ձախողված պետական հեղաշրջում», գրում է tsargrad.tv–ն:

Civic պորտալի տվյալներով՝ հայկական ընդդիմությունը պլանավորել էր տապալել Փաշինյանի կառավարությունը մի շարք ռուսական ընկերությունների և երկրի նախկին նախագահների աջակցությամբ: Հրատարակությունը ներկայացրել է «Հեղաշրջման ռազմավարություն» անվամբ փաստաթղթի սկանավորված տարբերակը, որտեղ պնդվում է, որ հեղաշրջման նպատակն էր իշխանությունը փոխանցել ժողովրդին և եկեղեցուն այն խլելով «Փաշինյանի ռեժիմից»։ Իրավիճակը սրվել էր հունիսին, երբ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ էր հարուցվել երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով և դատարանը որոշել էր գործարարին երկու ամսով կալանավորել։ 

Քաղաքական ռազմավար Ռամիլ Խարիսովը tsargrad.tv-ին տված հարցազրույցում բացատրել է Նիկոլ Փաշինյանի նյարդային արձագանքները։ Փորձագետը կարծում է, որ խաբեբաների կողմից հեղաշրջման մասին նրա հայտարարությունը կարելի է դիտարկել որպես իր դիրքերն ամրապնդելու և հասարակական կարծիքն իր օգտին մոբիլիզացնելու միջոց։ Փաշինյանը խաղում է բնակիչների հույզերի հետ, քանի որ զգում է իշխանությունը կորցնելու իրական վտանգ, ինչն էլ բացատրում է նրա նման հուզական արձագանքը։

Խարիսովը նաև մատնանշել է եկեղեցու հետ շարունակվող հակամարտությունը և ընդդիմության «արտաքին ուժերի», այդ թվում Ռուսաստանի հետ կապերի մեղադրանքները։ Նրա խոսքով Փաշինյանն այս բոլոր կետերն օգտագործում է իր քաղաքական հենարանն ամրապնդելու և իր հասցեին անընդհատ հնչող քննադատությունները չեզոքացնելու համար։ Ըստ փորձագետի Փաշինյանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը ներկայանալով որպես ներքին և արտաքին դավադրությունների զոհ, միաժամանակ շեղելով մարդկանց ուշադրությունը երկրի տնտեսական և սոցիալական խնդիրներից։ «Նման հռետորաբանությունը, իհարկե, կարճաժամկետ հեռանկարում աշխատում է։ Դա պահի տակ  կրակը մարում է, բայց այս ամբողջ պատմությունը կարող է հանգեցնել հայ հասարակության ավելի մեծ պառակտման, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի անկայունացնել իրավիճակը», - եզրափակել է tsargrad.tv–ի զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular