ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երեւալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։ Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։ Մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ երեւում է, որ բնակիչների հետ հանդիպումներն ու հանրային միջոցառումները գլխավորում է Բարսեղ Նիկողոսյանը՝ մարդ, որն ամուր դիրքավորվել է ՔՊ-ում՝ կարիերա անելու հեռանկարով։ Բայց հայթաղցի երիտասարդին, բացի իր համագյուղացիներից, գրեթե ոչ ոք չի ճանաչում, որովհետեւ մինչեւ այս պահը ոչնչով աչքի չի ընկել։ Նրա միակ անձնական ձեռքբերումը Հայթաղի գյուղապետարանից Խոյի համայնքապետարան, այնուհետեւ՝ Արմավիրի մարզպետարան անցումն է։

Մինչդեռ Արմավիրի մարզը լավ կադրերի, խարիզմատիկ տղամարդկանց պակաս չունի, սակայն ղեկավարներ են նշանակվում անդեմ, անանուն, սկզբունքներից զուրկ երիտասարդներ, որոնք պատրաստ են հլու-հնազանդ ծառայել տիրոջը։ Տպավորություն է, որ 3 ամիս առաջ մարզպետի տեղակալ նշանակված Բարսեղ Նիկողոսյանը փորձաշրջան է անցնում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին աղոտ պատկերացումներով «պրակտիկանտը» կգոհացնի՞ արդյոք շեֆին՝ կախված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունից, այլ՝ նրա PR-ի ակտիվությունից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular