ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում են. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը համընթաց, ՀՀ իշխանություններն էլ են գործի անցել` ամենօրյա ռեժիմով փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անգամ իշխող թիմի «վետերանների» համար է անընդունելի այս վարքագիծը, որոնք հասկանում են՝ ուր է հասցնելու ՌԴ-ին հակադրվելը։ Օրերս Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։ Եվ համատեղ ասուլիսում էլ մեղադրեց Լավրովին` «ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ», իսկ վերջինս ընդամենը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել ՀՀ-ում տեղի ունեցողի վերաբերյալ. «Սա մեր հարեւանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հենասյուներից մեկը, եւ մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվեր հարձակումների՝ ըստ էության, առանց որեւէ լուրջ հիմքի»։ Մինչդեռ, երբ Մակրոնն աջակցեց անօրինական կալանավորումները, նման «միջամտության» մասին ոչ մի բառ չասվեց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular