ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԷՑ-ի դիմադրությունն ահաբեկել է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց, ըստ էության, ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը: Խորհրդարանի արտահերթ նիստում այն արագացված ընթացակարգով է քննարկվում՝ 24-ժամյա ռեժիմով: Ժամեր անց պետք է տեղի ունենա նախագծի երկրորդ ընթերցումը: ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին Փաշինյանը հայտարարեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ: Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները:

Երեկ մինչ Ազգային ժողովը քննարկում էր այս նախագիծը, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը զգուշացրին՝ եթե պետական կառույցները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ կհարուցվի, և կառավարությունը ստիպված կլինի ամբողջական փոխհատուցում վճարել: Կարապետյանի աջակիցները նաև հուլիսի 4-ին երթ են անցկացնելու Երևանում, ՀԷՑ-ն էլ, որը գրեթե 7 հազար աշխատակից ունի, հայտարարել է, թե պայքարելու է իր իրավունքների համար։

Այս դիմադրությունը խստորեն մտահոգել է Նիկոլ Փաշինյանին։ Այսօր վաղ առավոտից իրավապահները ներխուժել են Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակ և խուզարկություններ են իրականացվում։ Փաշինյանն էլ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, նշել, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնացել է, թե նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,–գրել է նա։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Փաշինյանի գրառմանը, նշել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ –ի այն աշխատակիցները, որոնք աշխատանքից կազատվեն շինծու պատճառներով, կարող են հանգիստ լինել։ «ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն. նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն»,- գրել է պաշտպանության խորհուրդը։ Ավելին, նրանք հայտնել են, որ պարապուրդի ժամանակահատվածում աշխատակիցները կունենան համարժեք պայմաններով աշխատանք: Որքան էլ գործող իշխանությունը տրվի սպառնալիքների գայթակղությանը, փաստ է՝, որ ՀԷՑ-ի պետականացումը չեն մարսելու, իսկ ընկերությունն ու գործարարն ամենևին էլ Փաշինյանի ատամների բանը չեն։

Էլլա Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular