ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստվում է ականապատել Հորմուզի նեղուցը. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պատրաստվում էր ականապատել Հորմուզի նեղուցը Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Գործակալության տվյալներով՝ հունիսին իրանցի զինվորականները Պարսից ծոցում գտնվող նավերի վրա ականներ են փոխադրել, սակայն դրանք երբեք չեն տեղադրվել։ Հայտնի չէ՝ հետագայում դրանք վնասազերծվե՞լ են, թե՞ ոչ։

ԱՄՆ կառավարությունը չի բացառում, որ Իրանի գործողությունները խորամանկություն էին՝ Միացյալ Նահանգներին համոզելու համար, որ Թեհրանը լուրջ է վերաբերվում նեղուցը փակելուն։ Reuters-ի աղբյուրները չեն բացահայտել, թե ինչպես է Վաշինգտոնը որոշել ականների առկայությունը։ Գործակալությունը նշել է, որ նման հետախուզական տվյալները սովորաբար հավաքվում են արբանյակային պատկերների, գաղտնի գործակալների կամ այս մեթոդների համադրության միջոցով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular