ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մասնագետը նշել է Հայաստանի իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտության պատճառները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունների և եկեղեցու միջև առճակատումը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք սխալներից և որոշումներից հետո, որոնք հակասում են երկրի շահերին, նրա իշխանության թուլացմամբ, ria.ru–ի հետ զրույցում  ասել է Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին։ «Իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ներկայիս հարաբերությունների խնդրահարույց կողմերը պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարության կողմից առաջացրած սոցիալական լարվածության աճի համատեքստում, և դա նրա այն ավտոկրատական քայլերից հետո, որոնք ավելի ու ավելի են համապատասխանում որոշ արևմտյան տերությունների շահերին, որոնք ձգտում են հակառուսական գործառույթով անկայունացնել երկիրը», - ասել է դիվանագետը։ 

Այդ առումով, նշել է զրուցակիցը, անհրաժեշտ է հիշել ներկայիս կառավարության արմատները: Փաշինյանը քաղբանտարկյալից հասավ ինքնահռչակ վարչապետի պաշտոնին 2018 թվականի անհասկանալի «թավշյա հեղափոխությունից» հետո: Այդ ժամանակվանից ի վեր նրա կառավարությունը միշտ ձգտել է այնպիսի վիճակի, որը կարող է երաշխավորել իր քաղաքական լեգիտիմությունը, ասել է Սկապինին, և դրա համար էլ նա հույսը դրել է ընտրազանգվածի որոշ մարգինալ շերտերում տիրող դժգոհության վրա։ «Փաշինյանի սկզբնական ժողովրդական աջակցությունը աստիճանաբար թուլացել է: Հաշվի առնելով նրա կողմից կայացված քաղաքական որոշումները, որոնք բացահայտ հակասում են Հայաստանի պատմական ազգային այնպիսի նպատակներին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը և 1915 թվականի ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, նրա անձի շուրջ աստիճանաբար ձևավորվել է ուժեղ արձագանք», - ասել է Սկապինին։ Նրա խոսքով լայնածավալ դիմադրության շարժմանը հանգեցրած գործոններն են Ադրբեջանի հետ վերջին հակամարտությունում կրած պարտությունը, պատմականորեն «թշնամական» երկրների օգտին զիջումների միջոցով Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու Փաշինյանի նախագծի անհնարինությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, որոնք հակասում են Մոսկվայի հետ միշտ պահպանված ավանդական տնտեսական շահերին։ Այդ դժգոհության խոսնակն էլ դարձել է Հայ Առաքելական Եկեղեցին, նշել է Երևանում նախկին դեսպանը։ «Առկա է  վարչապետի կողմից ազգի բարձրագույն կրոնական և հոգևոր իշխանության նկատմամբ անպարկեշտ, գրեթե հայհոյական արձագանք», - եզրափակել է Սկապինին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular