ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի վերջին ճակատամարտը. հիմա՞, թե՞ մեկ տարի հետո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը կալանավորված է երկու ամսով։ Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունը հրաժարվելու և սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու հրապարակային կոչերի համար։ Ինքը՝ հոգևորականն այդ մեղադրանքները հորինված է անվանել, գրում է svpressa.ru–ն։

Ըստ երևույթին, եկեղեցու դեմ բռնաճնշումները կշարունակվեն։ Նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն էր նախկինում կալանավորվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու փորձի համար։ Փաստացի Փաշինյանը վճռական հարձակման է անցել քաղաքական դաշտը լիովին մաքրելու նպատակով՝ չնայած մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա։

«Պարզապես տրամաբանական է ուժեղացնել ճնշումը հակառակորդների վրա, երբ ընտրությունները դեռ շատ հեռու են, - կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,– և նույնիսկ եթե այդ իրադարձությունների պատճառով սկսվի  լայնածավալ բողոքի արշավ բավականին հավանական է, որ մի քանի ամսից այն կսկսի մարել։ Սակայն դա չի չեղարկում 2026 թվականի ընտրություններին մոտ Հայաստանում բողոքի նոր բռնկումների հնարավորությունը»։

svpressa.ru.– Ինչի՞ց է նա վախենում։ Անցյալ անգամ, չնայած Ղարաբաղի հանձնումից հետո բարձր հակառեյտինգին, նրա կուսակցությունը հաղթեց ընտրություններում։

— 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող «ՔՊ» կուսակցությանը կարող էին աջակցել նրանցից շատերը, ովքեր վախենում էին պատերազմի վերսկսումից և կարծում էին, որ նման սցենարը քիչ հավանական է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա հայ հասարակության մեջ նման վախերը, հավանաբար, ավելի քիչ կլինեն։ Չնայած, իհարկե, կա հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին կկարողանա մոբիլիզացնել չկողմնորոշված ընտրողների առնվազն մի մասին այլ թեմաների շուրջ, օրինակ ԵՄ-ի հետ հետագա մերձեցման հարցի շուրջ։ Բայց ընդհանուր առմամբ, թվում է, թե Նիկոլ Փաշինյանի թիմն ավելի շատ մտահոգված է ընդդիմության փողոցային բողոքի ցույցերի համար ցանցեր ստեղծելու կարողությամբ։

svpressa.ru.– Մինչ հիմա Փաշինյանն ամեն ինչից խուսափեց, նրան հաջողվեց դուրս գալ նույնիսկ թվացյալ անհույս իրավիճակներից, բայց հիմա նույնը կլինի՞։ Արդյո՞ք նա հատել է հենց այն կարմիր գիծը, որից այն կողմ ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել։

- Եկեղեցու ներկայացուցիչների դեմ կոշտ քայլերը, իհարկե, ստեղծում են Փաշինյանի հակառակորդների նոր մոբիլիզացիայի վտանգ: Սակայն արժե հաշվի առնել այն, որ վարչապետի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների միջև լարվածությունը նոր երևույթ չէ: Այսինքն նրանք, ում համար կարևոր է եկեղեցու դիրքորոշումը, հավանաբար, վաղուց են լքել Փաշինյանի կողմնակիցների ճամբարը:

svpressa.ru.– Ինչո՞ւ եկեղեցին: Արդյո՞ք նա որևէ հատուկ վտանգ է ներկայացնում:

- Եկեղեցականների շարքում կարող են հայտնվել գործիչներ, որոնք քաղաքական ասպարեզում կընկալվեն որպես համեմատաբար նոր և միևնույն ժամանակ անմիջականորեն ընդդիմության հին առաջնորդների հետ չկապված: Կրկին կարող ենք հիշատակել  Գալստանյանին, ով դարձավ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ բողոքի արշավներից մեկի հանրային դեմքը։ Բացի այդ, եկեղեցական կառույցներն իշխանությունների կողմից կարող են ընկալվել որպես բողոքի մոբիլիզացիայի մեկ այլ պոտենցիալ ցանց։

svpressa.ru.– Տեղեկություններ կան, որ Հայաստանում եվրոպական երկրների դեսպանները պահանջել են բացատրություն իշխանություններից զգուշացնելով, որ «ձեռնարկվում են բացահայտ հակաժողովրդավարական քայլեր»։ Այսինքն սեփականատերերը հեռանում են և սպասում, թե ո՞վ կհաղթի։

- Անանուն աղբյուրներին հղում անող հրապարակումներին պետք է զգուշորեն վերաբերվել։ Սակայն չի կարելի բացառել, որ որոշ եվրոպացի դիվանագետներ կարող էին իսկապես հարցեր տալ ՀՀ վարչապետի թիմի ներկայացուցիչներին այն մասին, թե ինչո՞ւ է այդպիսի կոշտ ճնշում գործադրվում։ Մյուս կողմից, ԵՄ-ի համար Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, նախընտրելի է իր հիմնական հակառակորդների մեծ մասից։ Նրա համար էլ այժմ ավելի կարևոր է ոչ թե ԵՄ-ի աջակցությունը, այլ հետագա մերձեցման վերաբերյալ նոր ժեստերը, օրինակ վիզային ռեժիմի ազատականացումը։

svpressa.ru.–  Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին։ Կա՞ արդյոք որևէ մեկը, ում վրա Ռուսաստանը կարող է հույս դնել։

— Հավանական է, որ մոտ ապագայում ռուս պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արվեն զգուշավոր ձևով։ Ավելի ակնհայտ, բայց դեռևս զգուշավոր հարցեր նման անձանցից կարող են լսվել Սամվել Կարապետյանի գործի հետ կապված, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Ռուսական կողմի զգուշավոր մարտավարության համար կարող են լինել երեք հիմնական պատճառներ։ Առայժմ Մոսկվա-Երևան հարաբերությունները համեմատաբար «հալվում» են, և Ռուսաստանի ղեկավարությունը, հավանաբար, չի ցանկանում դրանք քանդել, գոնե այս փուլում։ Հետո էլ Մոսկվան կարող է կասկածել, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն ունակ կլինեն կազմակերպել  լայնածավալ բողոքի արշավ նրան իշխանությունից հեռացնելու համար։ Եվ վերջապես, ռուս պաշտոնյաների կողմից Փաշինյանի հակառակորդներին ցուցաբերվող ակտիվ հանրային աջակցությունը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն՝ դժգոհություն, գոնե Հայաստանի ներսում տատանվող լսարանի մի մասի մոտ, որը դա կընկալի որպես արտաքին միջամտություն։ Հայ քաղաքական գործիչների շրջանում, անշուշտ, կան Ռուսաստանի հետ ավելի սերտ մերձեցման կողմնակիցներ։ Օրինակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները։ Սակայն արժե հաշվի առնել այն, որ այդ շրջանակի քաղաքական գործիչների հակառեյտինգը նույնպես բավականին բարձր է։ Այսինքն Հայաստանի ընդդիմության համար հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք հնարավոր է գտնել նոր դեմքեր, որոնք կարող են առաջնային պլան դուրս գալ և ներգրավել կողմնակիցներ տատանվող ընտրողներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular