ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են ասում Հայաստանում գործարար Կարապետյանի ձերբակալության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների խումբը բողոքարկել է դատարանի կողմից նրան երկու ամսով կալանավորելու որոշումը, գրում է rg.ru–ն:

Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Կարապետյանը ձերբակալվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցելու խոսքերից հետո, որը չի պարունակում իշխանության զավթման որևէ կոչ, որի մեջ մեղադրվում է գործարարը: Ընդգծվում է, որ գործարարը ձերբակալվել է առանց որևէ հիմքի: Այս առումով փաստաբանները նրա դեմ ամբողջ գործն անվանել են «քաղաքական հետապնդում»: Նրանց խոսքով մեղադրանքը որևէ կապ չունի ՀՀ Քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ:

«Վերոնշյալից հետևում է, որ որոշումը կայացրած դատարանը պետք է անհապաղ գործի նյութերն ուղարկի վերաքննիչ դատարան», - ասել են փաստաբանները նշելով նաև, որ խուզարկությունների և ձերբակալության որոշումը տրվել է մասնագիտական ​​հանրությանն անհայտ դատավորի կողմից:  ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով այս ամբողջ իրավիճակը նշել է, որ «բացարձակապես չկա նույնիսկ հետք, ակնարկ այն հանցագործության մասին, որի մեջ մեղադրվում է Սամվել Կարապետյանը»։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գործարարին ուղարկել են բավականին հեռու գտնվող նախնական կալանքի կենտրոն։ «Դա նրան մեկուսացնելու համար է, աչքերից հեռու», - ասել է Ալավերդյանը։

Ֆրանսիացի լրագրող և հասարակական գործիչ Դմիտրի դե Կոշկոն հիշեցրել է, որ «Կարապետյանի դեպքը հիշեցնում է այն իրավիճակը, որի առջև կանգնած էին ռումինացիներն ու մոլդովացիները, որտեղ ընտրություններն ուզուրպացվեցին»։ «Սա մի տեսակ նախերգանք է այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում», - ասել է նա կարծիք հայտնելով, որ հաջորդ ընտրություններում Կարապետյանը կարող էր դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական և ժողովրդական հակառակորդ, և հիմա իշխանություններն արդեն փորձում են «վերացնել մրցակցին»։

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։ «Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին, և ընտրություններին նախապատրաստվելով նա արդեն այսօր մաքրում է դաշտը։ Սա կարող է բացատրել Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները, որը հայերի կյանքում ամենակարևոր ինստիտուտն է և որն այսօր հակադրվում է Հայաստանի կառավարությանը», - նշել է նա հավելելով, որ այս ամենը վերաբերում է նաև գործարար համայնքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել է, որ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ուշադիր հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular