ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ՔՊ-ն ու մերձքպականները սաստիկ աղմուկ են բարձրացրել մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման, «Սրբազան շարժմանը» «ռազմական հեղաշրջում» վերագրելու շրջանակում: Այդ աղմուկի աստիճանը հակադարձ համեմատական է քրեականի անվան տակ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումների տակ իշխանությունների դրած «հիմքերին» ու հիմնավորումներին:

Հընթացս նկատենք, որ մի շարք «կարկառուն» քպականների շրջանառած «ռազմական հեղաշրջում» կապակցությունը ոչ միայն տեղին չէ, այլև սխալ է: Ու դա այն պարզ պատճառով, որ «ռազմական հեղաշրջումը», որպես կանոն, տվյալ երկրի զինվորականության կողմից իշխանության տապալումը կամ զավթումն է: Հնարավոր է՝ նրանք՝ ՔՊ «կարկառունները», նկատի ունեն զինված եղանակով իշխանության տապալումը: Բայց նույնիսկ ՔՊ-ի համար չափից ավելին է նման անգիտությունը, քանզի հազիվ թե նրանք բոլորն էլ այնքան անտեղյակ լինեն, որ չհասկանան նշվածների տարբերությունը: Շատ ավելի հավանական է թվում այն ենթադրությունը, որ քպականները միտումնավոր են նման «եզրաբանություն» գործածում, որպեսզի իրենց հայտարարությունները հնարավորինս սարսափազդու հնչեն, ու նաև արդարացնեն իշխանությունների կողմից ծավալված ռեպրեսիաները, «հատուկ ջոկատայիններով» Մայր Աթոռի վրա գրոհելը:

Բայց շատ ավելի ուշագրավ հանգամանքներ կան, քան «հեղաշրջումային» եզրաբանության սխալ (չիմացությամբ, թե միտումնավոր) գործածությունն է:

Այս պարագայում նույնիսկ պարտադիր չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, որ թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե՛ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեպքում իշխանության նախաձեռնած հետապնդումային «գործերը» կարված են, մեղմ ասած, աչք ծակող վառվռուն թելերով: Զուտ իրավական տեսանկյունից, կարծում ենք, հետապնդումների ենթարկվող հիշյալ գործիչների փաստաբանները բավականին հանգամանորեն ու համոզիչ արտահայտվում են այդ ամենի մասին:

Իսկ ի՞նչ ունենք, մեծ հաշվով:

Իսկ ունենք մի իրավիճակ, երբ սարսափադղորդ մեղադրանքներ հնչեցնող իշխանությունը չի էլ մտահոգվում՝ այդ մեղադրանքները գոնե քիչ թե շատ հիմնավորելու, դրանց ինչ-որ արժանահավատ հիմքեր հաղորդելու հարցերով: Փոխարենը՝ իշխանության ներկայացուցիչները, սկսած անձամբ Նիկոլ Փաշինյանից, նրա տան անդամներից, վերջացրած ամենից հետին շարքի քպական պատգամավորով, առատորեն հայտարարություններ ու պիտակումներ, բնորոշումներ ու վիրավորանքներ են արտահայտում, ավելի ճիշտ՝ հորդում, հատկապես՝ հանրային, քաղաքական ու քարոզչական հարթակներում:

Իրենց միգուցե թվում է, թե այդպիսով «քաղաքականություն են անում»: Մինչդեռ սա չափազանց մտահոգիչ փաստ և իրողություն է. իշխանություն ունեցողները (Փաշինյան & թիմ) քաղաքական, հոգեբանական ճնշում են իրականացնում իրավապահ, քննչական ու դատական մարմինների վրա: Այսինքն, բացի այն, որ տեղի է ունենում նույն իշխանության ցուցումներով հետապնդման ենթարկվող գործիչների պիտակավորում ու հանրորեն պախարակում, բացի այն, որ խախտվում է կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը, վարչապետի, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարությունները ուղղակի ճնշման գործադրում են իրավապահ մարմինների ու դատարանների վրա: Իսկ դա արգելված է օրենքով, ի դեպ:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմը, իբր «քաղաքական հայտարարություններ» անելով, գործնականում միջամտում են ինչպես քննության իրականացմանը, այնպես էլ արդարադատության իրականացմանը, ինչի իրավունքը չունեն ոչ մի պարագայում:

Ավելին, նույնիսկ Փաշինյանն ինքն է «նորաձև կրթվելու» ժամանակ խոստովանում, որ ուղիղ հրահանգ է տալիս իրավապահ մարմիններին: Այստեղ արժե մեջբերել ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիտարկումը. «Նրա (Փաշինյանի) պատկերացմամբ, քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները: Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է»:

Բայց այլ բնութագրական պահ էլ կա, որը, կարծում ենք, շատ ավելի էական է, քան մինչ այժմ արված դիտարկումները: Ու քպական կարկառունների այդ դրսևորումը շատ ավելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Տեսեք, թե՛ Փաշինյանը, թե՛ տարբեր տրամաչափի քպականները հիշյալ «գործերի» թեմայով իրենց հայտարարություններում անդադար ու մի քանի անգամ գործածում են «ահաբեկիչներ», «ահաբեկչություն» բառերը, բնորոշումները (հանուն արդարության, պետք է նշել, որ սա մեջբերում է ՔԿ «ահասարսուռ» հաղորդագրությունից): Թեպետ, սխալ է ասել՝ գործածում են: Փաշինյանն ու յուր թիմը մի անասելի աղմուկ-աղաղակ են դրել: Բացի այն, որ դա ամենավայրագ պրեսսինգ է՝ արդարադատության նույնիսկ չնչին հնարավորությունները ճզմելու նպատակով, Փաշինյանն ու ՔՊ-ն ո՞ւմ բերանն են լեզու դնում: Ի՞նչ ահաբեկիչներ, ի՞նչ ահաբեկչություն: Չէ, լուրջ, անդադար «ահաբեկիչներ» ասելով՝ այդ ո՞ւմ բերանն եք լեզու դնում: Այսինքն, Ադրբեջանի ու Թուրքիայի համա՞ր եք պարարտ հող ստեղծում: Ինչո՞ւ: Որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեն, թե հարևան Հայաստանում ահաբեկչական օջախներ կա՞ն: Ինչի՞ համար են անում այս ամենը, մի՞թե սեփական անձնական ու քաղաքական շահերը առաջ տանելն ավելի թանկ է: Իսկ գուցե ոչ մի թերիմացություն ու թյուրիմացություն էլ չկա, և դա հատո՞ւկ է արվում: Այ, սա արդեն դժվար է ասել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular