ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուս

ՖՈՏՈ

Ժամանակին «Իկարուս» անունը որոտում էր երեք մայրցամաքներում։ Հունգարական գործարանը տարեկան հավաքում էր մինչև 120 հազար ավտոբուս, ինչը տպավորիչ է անգամ ժամանակակից ավտոհսկաների համար: Բայց, ինչպես և իր առասպելական անունը կրողը՝ Իկարը, Իկարուսը շատ բարձր էր թռչում, և ընկավ՝ նույնքան արագ:

Իկարուսի պատմությունը սկսվել է համեստորեն՝ Իմրե Ուրիի արհեստանոցով, որտեղ 19-րդ դարի վերջին վերանորոգվում էին կառքերը։ 1920-ական թվականներին ընկերությունն անցնում է ավտոբուսների թափքերի ստեղծմանը, իսկ ավելի ուշ սեփական մեքենաների հավաքմանը: Միևնույն ժամանակ Հունգարիայում  այն ժամանակ հայտնվել էր նմանատիպ պրոֆիլով ևս մեկ այլ ընկերություն՝ «Իկարուսը», որը հիմնել էին Էմեա և Վեչեյ արդյունաբերողները։ Երկու ընկերություններն էլ զարգանում էին զուգահեռ և վստահ մինչև այն պահը, երբ 1940-ականներին միավորվեցին նոր քաղաքական կարգի թևի տակ, այսինքն ազգայնացվեցին, քանի որ Հունգարիան արդեն սոցիալիստական էր։

Ազգայնացված, բայց չկոտրված դրանք վերածվեցին մեկ գործարանի՝ «Իկարուս» անունով ի պատիվ այն երիտասարդի, ով որոշել էր հասնել արևին: Եվ թվում էր, թե Իկարուսն իսկապես կհասնի արևին: Դեռ 1962 թվականին տարեկան հավաքվում էր 8 հազար ավտոբուս, իսկ 1970-ականներին արտադրությունը գերազանցում էր 100000-ի սահմանագիծը։ Յուրաքանչյուր նոր մոդել հետաքրքրությամբ էր ընդունվում, յուրաքանչյուր խմբաքանակ հաճախորդների ծափերով:

Այնուամենայնիվ առկա էր կախվածությունը մեկ շուկայից: Չնայած Իկարուսը ավտոբուսներ էր վաճառում Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի ողջ սոցիալիստական ​​բլոկին, բայց կար միայն մեկ հիմնական հաճախորդ, և դա Խորհրդային Միությունն էր: Այդ կախվածությունն էլ ճակատագրական դեր խաղաց, քանի որ 1987 թվականին պահանջարկը սկսեց կտրուկ նվազել։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո գործարանը մնաց առանց հիմնական գնորդի, սկսվեցին ֆինանսական խնդիրներ ու կրճատումներ։

Առաջին հարվածները հասցվեց մասսայական շուկայական մոդելներին։ Արդյունքում 1990-ականներին Իկարուսը կորցնելով անձնակազմ և տեխնոլոգիա խոշոր խաղացողից վերածվեց հետնապահի: 1994 թվականին փորձ արվեց վերադառնալ նոր մոդելի ավտոբուսով, սակայն այն ձախողվեց մրցակցության և շուկայի բացակայության պատճառով։

Արդյունքում 2007 թվականին գործարանը պաշտոնապես փակվեց։ Եվ միայն 2010 թվականին գործարանի ձեռնարկատեր Գաբոր Սելեսն ապրանքանիշին երկրորդ շունչ հաղորդեց: Այսօր Իկարուսն արտադրում է փոքր մոդելների՝ ներառյալ էլեկտրական, ավտոբուսներ ներքին հունգարական շուկայի համար: Բայց բոլորն են հիշում այն ժամանակները, և հատկապես Երևանում ապրածները, երբ Իկարուս տարբերանշանով ավտոբուսներն էին հիմնականում հանդիսանում հասարակական տրանսպորտային միջոցներ: Ցավալի է, բայց հիմա դրանց կարելի է տեսնել ընդամենը մի քանի ներքին հունգարական  երթուղիներում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular