ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են «տապալել». արդյո՞ք կլինեն նոր ձերբակալություններ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են Էջմիածնի Մայր Աթոռ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ձերբակալելու համար, գրում է tsargrad.tv–ն։ 

Ինչպես նշել է քաղաքագիտության դոկտոր, ԴԺՀ պետական անվտանգության առաջին նախարար, tsargrad.tv–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը, Փաշինյանի գլխավոր խնդիրն իշխանությունը պահպանելն է։ «Իրականացնել այն ներքին և արտաքին ծրագրային ուղեցույցները, որոնք նա ճիշտ է համարում։ Օրինակ Ռուսաստանում շատերն են զարմացած, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը չապստամբեց Ղարաբաղի անկումից հետո։ Բայց Հայաստանի ցանկացած ներքին բնակիչ գիտի, թե ինչու։ Որովհետև Հայաստանի բոլոր ներքին խնդիրները դրվել էին ղարաբաղյան կլանի վրա, որը կապված էր Ռուսաստանի հետ և որը երկար ժամանակ կառավարում էր Հայաստանը։ Եվ երբ Ղարաբաղն ընկավ  Հայաստանի ներսում քարոզչությունը դա ներկայացրեց որպես ազատագրում կապանքներից և որի շնորհիվ Հայաստանն այժմ կկարողանա զարգանալ։ Եվ այդ գաղափարախոսության գլխավոր կրողը հենց Փաշինյանն է», - բացատրել է դիտորդը։

Նրա խոսքով Փաշինյանը հետևողական և վրեժխնդիր մարդ է, նա հասկանում է, որ այն, ինչ մի անգամ չարվեց, կարող է արվել վաղը։ Հետևաբար, «պետք է ոչնչացնել Հայկական եկեղեցին հիմա, այս պահին, քանի դեռ կան ուժեր և ռեսուրսներ»։ «Եկեղեցու դեմ պայքարն իշխանության համար պայքար է։ Եվ պայքար է, իհարկե, առաջին հերթին ռուսական ազդեցության դեմ», - շարունակել է Անդրեյ Պինչուկը։

Մասնագետը հիշեցրել է, որ Հայաստանն ուժեղ արտաքին սփյուռքների գերին է։ Հայաստանում տղան կամ աղջիկը, մեծանալով (եթե երեխան տաղանդ ունի), գնում է Մոսկվա, Փարիզ, կամ Նյու Յորք,  որտեղ կան ուժեղ հայկական սփյուռքներ։ «Մնում են նրանք, ովքեր մնում են, բացասական ընտրության սկզբունքը գործում է։ Եվ նրանք իրենց խնդիրների բացատրությունները գտնում են հենց արտաքին գործոնի մեջ։ Իսկ այդ արտաքին գործոններն են օրինակ Ղարաբաղը,  Ռուսաստանը։ Որովհետև կլաններն ու արտաքին սփյուռքները նույնպես պայքարում են միմյանց միջև։ Այս դեպքում հենց ռուսական սփյուռքը, այդ թվում ի դեմս Կարապետյանի, Վարդանյանի, աջակցություն գտավ Հայ եկեղեցուց», - նշել է Պինչուկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular