ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս մարտի 27-ին ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Քննարկման վերջնաժամկետը ապրիլի 11-ն էր: Սակայն նախօրեին նախարարությունը նույն անունով նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման: Մենք ուսումնասիրեցինք նախորդ նախագիծը, և պարզվեց, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել է 56 տոկոս դեմ ձայն: Ավելին, եղել է մոտ 40 առաջարկ ու դիտողություն: Ի՞նչ է ասվում նոր նախագծում:

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգի հաստատումը՝ որպես լիազորող նորմ: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացակայությամբ կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով:

Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե առնվազն երեք անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել կամ տնօրենն ազատվել է աշխատանքից՝ հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հետևանքով, և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել: Նախագծով առաջարկվում է գործուղվող տնօրենին տրամադրել ամսական 138 300 դրամ լրավճար՝ հինգ տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

Սահմանվում է նաև, որ գործուղման համար հավակնորդ է հանդիսանում այն անձը, որն օրենսդրությամբ սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային համակարգում ներկայացվող դիմումում նշում է կատարում որպես տնօրեն գործուղվելու համաձայնության, ինչպես նաև գործուղման համար նախընտրելի մարզի (Երևանի) մասին և ստանում է հավաստագիր:

Հավակնորդի՝ գործուղվելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը ստանալուց հետո նրան տրվում է երկշաբաթյա ժամկետ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը ներկայացնելու համար, որի փորձաքննությունն իրականացվում է կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հարցազրույցի փուլում որոշում է կայացվում հավակնորդներից որևէ մեկին 5 տարի ժամկետով տվյալ հաստատություն գործուղելու վերաբերյալ, և տրամադրվում է ուղեգիր՝ լիազոր մարմնին ներկայացնելու համար:

Նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: 2026 թվականին նախատեսվում է ունենալ 12 գործուղված տնօրեն: Մեկ գործուղվող տնօրենի համար տարեկան նախատեսվում է մոտ 2 մլն դրամ, ընդհանուր հաշվով՝ 24 միլիոն դրամ:

Ի դեպ, նախորդ տարբերակում նշված էր, որ 2026 թվականին նախատեսվում է ունենալ 26 գործուղված տնօրեն, իսկ ընդհանուր ծախսը պետք է լիներ 52 միլիոն դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular