ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության համար ո՛չ օրենքները, ո՛չ փաստերը, մի խոսքով՝ ոչ մի բան նշանակություն չունի, նրանց միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ամեն կերպ ճնշում գործադրել ընդդիմադիրների ու ընդդիմացողների նկատմամբ։ Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ վկայությունն են:

Իրականությունն այն է, որ իշխանությունն ամեն գնով ցանկանում է մեկուսացնել իր ընդդիմախոսներին և դրա համար պատրաստ է կիրառել ցանկացած գործիք։ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրականություն չի դնում: Այնպես որ, ցանկացած մեկին կարող են մեղադրել ցանկացած բանում, թեկուզ «Տիտանիկը» խորտակելու մեջ, կարևորն իրենց քաղաքական ու անձնական նպատակն է, իսկ օրենքն ու փաստերը երկրորդական են։

Ընդ որում, այդ ամենը արվում է բացահայտ ցինիզմով՝ առանց իրավունքի, օրենքի, արդարադատության ձևական նորմերն անգամ պահելու։ Բնական է, որ Նիկոլ Փաշինյանի նշանառության տակ են բոլոր ընդդիմադիրները, որոնցից նա վախեր ունի: Ու այս համատեքստում երբեմն անհասկանալի է, երբ հնչում են հարցադրումներ, թե ինչո՞ւ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ներկայում Հայաստանում չէ։ Պատասխանը չափազանց պարզ ու տրիվիալ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ առ մեկ փորձում է «շարքից հանել» իր ընդդիմախոսներին՝ քրեական գործերի, կալանքների, բռնաճնշումների միջոցով։ Իսկ երբ մարդը տեսնում է, թե ինչպես է գործում ռեպրեսիվ մեքենան, կարող է նաև հեռանալու որոշում կայացնել՝ կանխելու համար քաղաքական հաշվեհարդարը, և թեկուզ հեռվից, բայց արդյունավետ գործունեություն ծավալել։

Արշակ Կարապետյանը ներկայումս ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, ստեղծել է նոր շարժում, հանդես է գալիս հրապարակային ուղերձներով, հարցազրույցներ է տալիս թե՛ տեղական, թե՛ միջազգային լրատվամիջոցներին և, ինչպես բազմաթիվ այլ գործիչներ, հասկանում է՝ Հայաստանում այսօր օրենքը պաշտպանական մեխանիզմ չէ, այլ մահակի կարգավիճակում է, որը կիրառվում է ընտրովի։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր ոչ միայն կարիերայի, այլև մարդու անվտանգության տեսանկյունից։ Այսօրվա պայմաններում իշխանությանը քննադատող ցանկացած անձ կարող է հեշտությամբ դառնալ քաղաքական հետապնդման զոհ։

Ի դեպ, այս ամենի ֆոնին անկարևոր չէ նշել, որ իշխանությունները արդեն իսկ նրա դեմ քրեական գործ են հարուցել։ Փաստորեն, Հայաստանում իշխանությանը հենց միայն անհարմար լինելն արդեն իսկ բավարար է՝ մարդու նկատմամբ գործ կարելու և մեկուսացնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular