ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոր հաղորդագրություն ԱԱԾ-ից.
«Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ ՀՀ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից»։
ԱԱԾ-ն կրկին կոչ է անում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող օպերատիվ խմբին։