ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին. Նաթան Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրավորված էր կազմակերպելու Հայաստանյայց բոլոր թեմերի քահանայից հավաքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 27–ին,  լրագրողների հետ զրույցում ասել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Տարիներ շարունակ այդ հավաքը ղեկավարում է  Միքայել Սրբազանը: ժամը 11:00-ին պիտի ժողովը ունենայինք, մինչև, որ իմացանք, որ այդպիսի գործողություններ են տեղի ունենալու: Մենք՝ որևէ մեկս, չենք ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու հատկապես՝ ձևը:

Միքայել Սրբազանն ազնվորեն իր ազնվական որոշումն արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախևառաջ հանցագործ չէ և ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, այդ պարագայում ուրիշ գործողություններ կլինեն:

Մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետեւ ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է և երբեւէ Միքայել Սրբազանը որեւէ մեկի հետեւում չի թաքնվել։

Գնացեք իմացեք իր տոհմածառը։ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի, եկեղեցու և պետականության առաջամարտիկներ:
Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին»,-ասաց նա։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նկատեց, որ Միքայել Սրբազանը մոտեցավ ԱԱԾ–ի ավտոմեքենային, բայց ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենան. «Այնպես որ որեւէ մեկը չի թաքնվում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,– ընդգծեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular