ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր քաղաքական գործիչների կալանավորումները վաղուց իշխանության համար դարձել են իրենց բռնաճնշումների հիմնական գործիք։ Միևնույն ժամանակ, փաստն այն է, որ տեխնիկայի և տեխնոլոգիաների այս դարում առնվազն կալանքով հնարավոր չէ լռեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդկանց, ովքեր ունեն ռեսուրսներ, մեծ հեղինակություն, իսկ նրանց խոսքն էլ հանրությունն ընկալում և ընդունում է։

Նույնը, ինչպես և սպասելի էր, տեղի ունեցավ գործարար բարերար Սամվել Կարապետյանի դեպքում։ Վերջինս արդեն օրեր շարունակ գտնվում է կալանքի տակ, իշխանություններն էլ արգելել են նրա տեսակցությունները, կարողանում է հանդիպել միայն փաստաբաններին և ընտանիքի անդամներին։ Նույնիսկ այսպիսի պայմաններում Սամվել Կարապետյանը թվով 6-րդ նամակն է ուղղել քրեակատարողական հիմնարկից՝ ներկայացնելով իր մոտեցումներն ու տեսլականը Հայաստանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ։

Կարապետյանն ու իր թիմը բավական գրագետ են գործում, իսկ Կարապետյանի պատկերացումները և քաղաքական հայտարարությունները լուրջ մշակված են, ուղղված ոչ միայն այս օրվան, այլ նաև ապագային։ Փաստացի Կարապետյանը հարց է տալիս, թե ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին, և ինքն էլ պատասխանում է․ «Երկիրը բաժանել սևերի և սպիտակների, հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր»,- նշում է գործարարը։

Նրա կարծիքով, դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը։ «Երկրի համար սրտացավ անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի խցերի քաղցրությունը։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ, քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը»,- նշում է Կարապետյանը, բայց և հավելում, որ շուտով միասին վերջ են տալու պառակտմանը։

Մեր հարցումները հասարակության շրջանում, ինչպես նաև քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում վկայում են, որ Կարապետյանի այս ուշագրավ դիտարկումները բավականին ազդեցիկ են, նաև հանրությունն ու քաղաքական ուժերը միավորելու լուրջ հնարավորություններ ունեն։ Ուստի և գործող իշխանությունները, որքան էլ ջանան, չեն կարողանալու լռեցնել ռուսաստանաբնակ հայ գործարարին, որին իրենք են իրենց անհեթեթ գործողություններով մղել դեպի անկյուն, իսկ նման ազդեցիկ մարդկանց հետ պատերազմը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ միայն գործող իշխանությունների համար։

Սերինե Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular